Գլխավոր Լրահոս

Հայաստանում 500 մլն դոլար արժողությամբ AI գործարան կկառուցվի. նախարար

Հայաստանում 500 մլն դոլար արժողությամբ AI գործարան կկառուցվի. նախարար

Հայաստանում 500 մլն դոլար արժողությամբ արհեստական բանականության (AI) գործարան կկառուցվի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ նշելով, որ սա «տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական նախագիծն է լինելու»։

Հայրապետյանը մանրամասնել է, որ Հայաստանը միանում է արհեստական բանականության գլոբալ շարժին ոչ որպես դիտորդ, այլ որպես նոր հնարավորություններ ստեղծող։ «Firebird ընկերությունը, ՀՀ կառավարությունն ու NVIDIA-ն ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքներից հետո մեկնարկում են համատեղ նախագիծ, որն արմատապես փոխելու է մեր տարածաշրջանի տեխնոլոգիական քարտեզը»,- նշել է նախարարը։

Ըստ նախարարի՝ նախագծի շրջանակում կիրականացվի 500 մլն դոլարի ներդրում, կտեղակայվեն հազարավոր NVIDIA Blackwell GPU-ներ, ինչպես նաև կձևավորվի ավելի քան 100 մեգավատտ հզորությամբ ենթակառուցվածք։ Գործարկումը նախատեսվում է 2026-ին։

Հայրապետյանը նաև հայտնել է, որ AI գործարանը կդառնա հարթակ նորարարությունների, կրթության, գիտության և ձեռներեցության համար։ 

«Այս նախաձեռնությամբ Հայաստանը ոչ միայն արձագանքում է գլոբալ տեխնոլոգիական փոփոխություններին, այլ նաև դառնում է այդ գործընթացների մասնակից։ Ձևավորվում է նոր հարթակ, որտեղ տեղական ներուժը հնարավորություն կունենա ստեղծելու արդիական լուծումներ՝ համահունչ միջազգային զարգացումներին։ Սա ռազմավարական ներդրում է մեր երկրի երկարաժամկետ տեխնոլոգիական առաջընթացի համար»,- եզրափակել է Հայրապետյանը։

Կարդացեք նաև՝

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում