Գլխավոր Լրահոս

ԱԳ փոխնախարարը Չեխիայում ներկայացրել է վիզաների տրամադրման խնդիրները

ԱԳ փոխնախարարը Չեխիայում ներկայացրել է վիզաների տրամադրման խնդիրները

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Պրահայում հայտարարել է, որ կարևոր է լուծել ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության մուտքի արտոնագրերի (վիզաների) տրամադրման ընթացակարգում առկա խնդիրները։ Այս մասին Կոստանյանն ասել է Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Յան Մարիանիի հետ հանդիպման ընթացքում՝ շնորհակալություն հայտնելով Չեխիային՝ վիզաների ազատականացման երկխոսությանը սատարելու համար, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Կողմերը քննարկել են Հայաստան-Չեխիա քաղաքական երկխոսության ներկա վիճակն ու համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ հատկապես տնտեսական ոլորտում։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և գործընկերության խորացման հեռանկարներին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև Հարավային Կովկասում ընթացող զարգացումները։ Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը հարևանների հետ խաղաղ կարգավորման ուղին շարունակելու հարցում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում