Գլխավոր Լրահոս

Ճամբարակի պայթյունից 5 մարդ է զոհվել, սկսվել է քրեական վարույթ 

Ճամբարակի պայթյունից 5 մարդ է զոհվել, սկսվել է քրեական վարույթ 

Ճամբարակում տեղի ունեցած պայթյունի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կառավարությունը հունիսի 12-ին քննարկեց նախորդ օրը Ճամբարակ քաղաքում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հանգամանքները։

ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հայտնեց, որ նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով։ Ողբերգության հետևանքով 5 անձ է զոհվել, իսկ 12 հոգի հոսպիտալացվել է, որոնցից մեկն արդեն դուրս է գրվել բժշկական հաստատությունից։

Փոխնախարարի խոսքով՝ շենքում նաև սեյսմիկ գնահատում է կատարվել։ 

«Նախնական գնահատականներով՝ շենքի որոշ բնակարանները բնակելի են, սակայն անվտանգության հեռանկարներում բնակիչները դեռևս չեն վերադարձել իրենց տները։ Բոլոր տուժած բնակիչների համար ապահովվել են ժամանակավոր կացարաններ»,- ասաց փոխնախարարը։

Մկրտչյանը ամփոփեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ ողբերգության ճշգրիտ պատճառների մասին վերջնական եզրակացությունը կտան իրավապահ մարմինները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում