Գլխավոր Լրահոս

Ճամբարակի պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի

Ճամբարակի պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի

Ճամբարակում տեղի ունեցած պայթյունից հետո Երևանի հիվանդանոց տեղափոխված երեք տուժածներից մեկը մահացել է, հայտնում են առողջապահության նախարարությունից:

Մյուս երկու տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության. նրանք շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն, նշվում է նախարարության հաղորդագրությունում:

Ավելի վաղ նախարարությունը հայտնել էր, որ հունիսի 11-ին Ճամբարակում տեղի ունեցած դեպքից հետո Երևանի բժշկական կենտրոն տեղափոխված երեք անձանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էր, իսկ երկուսի՝ միջին ծանրության:

Հունիսի 11-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի երրորդ հարկում գազի պայթյուն է եղել։ Դրա հետևանքով փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկերի բնակարանները, ինչպես նաև մասամբ՝ հարակից մուտքի բնակարանները։ Դժբախտ պատահարի հետևանքով 6 մարդ մահացել է, 10-ից ավելին՝ վիրավորվել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում