Հնդկաստանի բարձրաստիճան զինվորականների հետ անվտանգային հարցեր են քննարկվել Երևանում

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության ազգային քոլեջի պատվիրակությանը, որը գլխավորել է գեներալ-մայոր Սամարթ Նագարը: Պատվիրակության կազմում էին Հնդկաստանի, Իրանի, Բանգլադեշի, Մյանմայի և Ռուանդայի բարձրաստիճան զինվորական և քաղաքացիական պաշտոնյաներ:
Այցը կայացել է քոլեջի «Ազգային անվտանգության և ռազմավարական ուսումնասիրությունների» դասընթացի շրջանակներում:
Սաֆարյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները և Հնդկաստանի հետ բազմոլորտ համագործակցության հիմնական ուղղությունները։ Նա շեշտել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի շարունակական ջանքերը:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։
Civilnet










