Գլխավոր Լրահոս

Տարածաշրջանը կանգնած է լուրջ անվտանգային մարտահրավերի առաջ․ ԱԽ քարտուղար

Տարածաշրջանը կանգնած է լուրջ անվտանգային մարտահրավերի առաջ․ ԱԽ քարտուղար

«Տարածաշրջանը կանգնած է լուրջ անվտանգային մարտահրավերի առաջ»,- հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող ԱՊՐԻ Ֆորում 2025-ի ժամանակ։

Գրիգորյանը նշել է, որ վերջին իրադարձություններն ու զարգացումները լրջորեն սրել են իրավիճակը տարածաշրջանում։ Նրա խոսքով, Հայաստանի կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգը միտված է նպաստել տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատմանը։

«Նոր և ժամանակակից տեխնիկայի ձեռքբերումը միտված է միայն ու միայն պաշտպանելու ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ասել է Գրիգորյանը։

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և դրա շրջանակներում հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը՝ ԱԽ քարտուղարը նշել է, որ ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացումը թույլ կտա ապաշրջափակել կապուղիները՝ ինքնիշխանության ու իրավազորության շրջանակներում՝ հիմքում ունենալով հավասարության ու փոխադարձության սկզբունքների պահպանումը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում