Գլխավոր Լրահոս

«Man»-երն ամենաշատն են խափանվում․ Ավինյանը չի բացառում համագործակցության դադարեցումը

«Man»-երն ամենաշատն են խափանվում․ Ավինյանը չի բացառում համագործակցության դադարեցումը

Man մակնիշի ավտոբուսների տեխնիկական խոտանների տոկոսը մնում է բարձր, իսկ պահեստամասերի մատակարարման խնդիրները շարունակում են անհանգստացնել։ Անցած շաբաթվա ընթացքում ընդհանուր 87 միավորից 10 միավորն անսարք է եղել։ Այս մասին հայտնել է «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Բեգլար Կիրակոսյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

«Հաշվետու շաբաթվա ընթացքում 76 երթուղիներում փաստացի սպասարկել է ընդհանուր թվով 4579 շարժակազմ, նախատեսված 4691-ի փոխարեն, 112-ով պակաս կամ մինուս 2,4%։ Man մակնիշի 87 միավորից՝ 10 միավորն է անսարք եղել, Ժոնգթոնգ մակնիշի 562 միավորից՝ 7 միավորը, Հայգեր մակնիշի 103 միավորից՝ 9 միավորը, փոքր դասի միկրոավտոբուս 100 միավորից՝ 14 միավորը»,- հայտարարել է Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ Man մակնիշի ավտոբուսները պահեստամասերի խնդիր ունեն։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն, արձագանքելով զեկույցին, նշել է. «Եթե այս տեմպով էլի շարունակվի, այդ ընկերության հետ էլ չենք կարողանա ուղղակի շարունակել մեր համագործակցությունը, սա վերջնական և հստակ փոխանցեք»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում