Գլխավոր Լրահոս

Իրան-Իսրայել լարվածությունն արտահանման և ներկրման խնդիրներ է առաջացրել․ Պապոյան

Իրան-Իսրայել լարվածությունն արտահանման և ներկրման խնդիրներ է առաջացրել․ Պապոյան

Իրանի և Իսրայելի միջև աճող լարվածության ֆոնին հայաստանյան մի շարք տնտեսվարողներ արդեն իսկ լոգիստիկ խնդիրների առաջ են կանգնել: Այս մասին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովում՝ 2024-ի բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում։

«Մի շարք բեռներ կան, որոնք հիմա Բանդարաբաս նավահանգստում կանգնած են, դեռ դուրս չեն եկել, մի շարք բեռներ ճանապարհներին են կանգնած։ Մեր ներմուծողները, որոնք Իրանից կամ Իրանի տարածքով այլ երկրներից ներմուծում են կատարում, այս պահին բազմաթիվ խնդիրներ ունեն», - ասաց Պապոյանը։

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նախարարից հետաքրքրվեց՝ արդյոք կառավարությունը քննարկում է տնտեսության խնդիրների լուծմանն ուղղված օպերատիվ շտաբի ստեղծման հարցը՝ նկատի ունենալով սահմանային խնդիրների խորացման հնարավոր ռիսկերը։

Պապոյանը վստահեցրեց, որ կառավարությունը թեման մշտապես պահում է վերահսկողության տակ՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական մակարդակներում։ Նա հավելեց, որ չնայած օպերատիվ շտաբ որպես այդպիսին ձևավորված չէ, գործողությունների համակարգումն իրականացվում է ամենօրյա ռեժիմով։

Նախարարն անդրադարձավ Վրաստանում գտնվող հայկական բեռների խնդրին, որոնց տարանցումը Ռուսաստան մեկ ամսից ավելի է Վրաստանը բարդացնում է։

«Օրինակ, հենց հիմա ես ունեմ տվյալներ՝ քանի բեռնատար է հատել Վրաստանի սահմանը, քանիսն է կանգնած Լարսում, կամ սպասում է Գիզի մաքսային կետում։ Նույնիսկ կոնկրետ պետհամարանիշներով ենք հետևում։ Նախարարությունը և ՊԵԿ-ը մշտական կապի մեջ են տնտեսվարողների հետ», - նշեց նա։

Նախարարը նաև ընդգծեց, որ Հայաստանի կողմից բոլոր պայմանավորվածությունները Վրաստանի հետ պահպանում են ամբողջությամբ, և ակնկալվում է, որ վրացական կողմն էլ կիրականացնի իր պարտավորությունները։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում