Գլխավոր Լրահոս

Deloitte-ն գալիս է Հայաստան

Deloitte-ն գալիս է Հայաստան

Աուդիտորական «մեծ քառյակի» ներկայացուցիչ Deloitte&Touche միջազգային ընկերությունների միավորումը Երևանում պաշտոնապես կբացի իր նոր գրասենյակը, որը 17-րդն է ԱՊՀ-ում և 1-ինը` Հայաստանում: Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն` Երևանում գրասենյակի բացումը նպատակ ունի ընդլայնել երկարաժամկետ փոխհարաբերությունները տեղական ընկերությունների հետ և երկրի արագ զարգացող տնտեսության պայմաններում ակտիվ գործունեություն ծավալել:

«Բացի ԱՊՀ-ում Deloitte-ի նոր գրասենյակի բացումից` մենք չափազանց ուրախ ենք հայաստանյան շուկա դուրս գալու կապակցությամբ, ինչը, մեր կարծիքով, զգալի հնարավորություններ կընձեռի մեզ հետագա աճի համար»,- ասել է ԱՊՀ-ում Deloitte-ի գլխավոր տնօրեն Դեյվիդ Օուենը` հավելելով, որ իրենք պատրաստ են աջակցել Հայաստանին և նրա բիզնես միջավայրին` տարածաշրջանի ահռելի ներուժը բացահայտելու հարցում:

Ընկերության երևանյան գրասենյակը կղեկավարի Սրբուհի Հակոբյանը, որը կհամատեղի իր աշխատանքը որպես Մոսկվայում և Երևանում աուդիտի գործընկեր:

«Երևանում նոր փորձառության համար բավական զգայուն ժամանակաշրջան է, և ես կցանկանայի օգտվել այս հնարավորությունից` ողջունելով մեր բոլոր նոր աշխատակիցներին: Վստահ եմ, որ մեզ կհաջողվի հզոր թիմ ստեղծել, որը բարձր որակի ծառայություններ կտրամադրի»,- ասել է Հակոբյանը:

Նշենք, որ ԱՊՀ-ում Deloitte-ը գործունեություն է ծավալում ավելի քան 20 տարի: Ներկայում տարածաշրջանի ընկերությունների աշխատակիցների թիվը մոտ 3 հազ. է:

Այսպիսով, Deloitte-ի մուտքով Հայաստանում ներկայացված կլինի աուդիտորական ընկերությունների «մեծ քառյակն» ամբողջությամբ: Մինչ այժմ Երևանում գրասենյակներ ունեին KPMG-ն, Ernst&Young-ը և PricewaterhouseCoopers-ը: Հայաստանում գործունեություն է իրականացնում նաև Grant Thornton International միջազգային աուդիտորական  ընկերությունը:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում