Գլխավոր Լրահոս

Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Աբազյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։ 

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին:

Արմեն Աբազյանը ԱԱԾ տնօրենն էր 2020-ի նոյեմբերի 8-ից։

Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ Աբազյանի ազատման պատճառը կապված է նախօրեին գործարար Սամվել Կարապետյանի դեմ իրավապահների գործողությունների հետ։ Հունիսի 17-ին Կարապետյանը իր աջակցությունը հայտնեց Ամենայն հայոց կաթողիկոսին և հայտարարեց, որ ինքը եկեղեցու կողքին է, «եթե քաղաքական գործիչները չկարողանան, մենք մեր ձևով կանենք»։ Այդ հայտարարությանը հետևեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կարապետյանին ուղղված գրառումները Ֆեյսբուքում, ինչին էլ հաջորդեց իրավապահների խուզարկությունը Սամվել Կարապետյանի երևանյան առանձնատանը։ Կեսգիշերն անց Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ տարվել է ոստիկանություն։

Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ ԱԱԾ-ն չի միացել ոստիկանության գործողություններին, ինչը և դարձել է Աբազյանի պաշտոնանկության պատճառը։

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մայիսի 24-ին Ժնևում մասնակցել էր Արցախի ժողովրդի իրավունքների հարցերով համաժողովի, ինչից հետո Փաշինյանը քննադատական հարձակումներ սկսեց նրա նկատմամբ՝ բարձրաձայնելով նրա՝ կուսակրոնության ուխտը խախտելու մասին։ Ավելի ուշ Փաշինյանը սկսեց պահանջել, որ Գարեգին Բ-ն ազատի վեհարանը։

Տե՛ս նաև՝ Ուզում էին շոու անել ու ինձ ձերբակալել, հասարակ մարդիկ հակահարված տվեցին․ Սամվել Կարապետյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում