Գլխավոր Լրահոս

Վրաստանն արդեն 33 կոնյակի բեռնատարի փոխանցման համաձայնություն է տվել․ նախարար

Վրաստանն արդեն 33 կոնյակի բեռնատարի փոխանցման համաձայնություն է տվել․ նախարար

Վրացական կողմը խոստացել է, որ կոնյակ տեղափոխող որոշակի քանակի բեռնատարների թույլ կտա հատել սահմանը և գնալ Ռուսաստան: Այդ մասին Ազգային ժողովում հունիսի 18-ին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ արդեն կա դրական առաջընթաց:

«Մի փուլում որոշակի համագործակցության արդյունքում 61 մեքենա հնարավոր եղավ տեղափոխել։ Երեկ ասացին, որ 50 ավտոմեքենա թույլ կտան։ Մեկ ժամ առաջվա դրությամբ էլ արդեն 33 բեռնատարի դրական թույլտվություն է տրվել, և գործընթացը շարունակվում է»,- արձանագրեց նախարարը:

Նրա խոսքով՝ վրացական կողմն ունի կասկած, որ տեղափոխվող կոնյակի մի մասը կոնյակ չէ, և պետք է փորձաքննություն իրականացվի:

«Տարացման երկրներն այդպիսի իրավունք չունեն, և մենք դրա մասին տեղեկացրել ենք մեր գործընկերներին: Նման իրավունք ունի այն երկիրը, որն ընդունում է ապրանքը»,- ասաց Պապոյանը:

Նա նշեց, որ վրաց գործընկերներին առաջարկություններ են արել: «Մեխանիզմի առումով մենք ինքներս ենք առաջարկել մեխանիզմ, որ եթե որևէ ավտոմեքենայի հետ կապված կասկած կա, ապա համատեղ վերցնենք նմուշը, ուղարկենք եվրոպական որևէ լաբորատորիա, որտեղ փորձաքննություն կիրականացվի: Ըստ էության, եթե անգամ այդպիսի կասկածի հնարավորություն կա, մենք պատրաստ ենք նաև միջազգային փորձաքննության գնալ»,- նշեց նախարարը:

Թեմայի շուրջ ավելին՝

Կոնյակագործները ակցիաներ սկսեցին մայիսի 13-ից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում