Գլխավոր Լրահոս

Փաշինյանը հայտարարեց ՀԷՑ-ի պետականացման մասին և նախազգուշացրեց ցույցերի մասնակիցներին

Փաշինյանը հայտարարեց ՀԷՑ-ի պետականացման մասին և նախազգուշացրեց ցույցերի մասնակիցներին

Հայաստանի էլեկտրական ցանցերը շուտով դառնալու է պետական։ Նման հայտարարություն Ազգային ժողովում հունիսի 18-ին արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ հաջակցություն Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի՝ ՀԷՑ-ի աշխատակիցները հավաքվում են դատարանի դիմաց։

«Նման ահազանգը հանցագործության մասին հաղորդում է, և իրավապահները դրանով կզբաղվեն: Ես ուզում եմ ընդգծել, որ ՀԷՑ-ը շուտով դառնալու է պետական սեփականություն, և այն աշխատակիցները, որոնք մարդկանց ստիպողաբար կբերեն ցույցերի, կազատվեն աշխատանքից»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա նաև զուգահեռներ տարավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) ցույցերի հետ՝ ասելով, որ այս դեպքում էլ ցույցերի մասնակցող աշխատակիցները ազատվեցին աշխատանքից։

«Ուզում եմ հստակ ասել, որ այն աշխատակիցները, ովքեր կհրաժարվեն մասնակցել նման ապօրինի հավաքներին կամ կհամագործակցեն իրավապահ մարմինների հետ՝ ցուցմունքներ տալով, կպաշտպանվեն և կխրախուսվեն: Ովքեր մասնակցել են ապօրինություններին, չգիտեմ հետո «Տաշիր պիցցայում» կկարողանան աշխատել, թե` ոչ: Ընդգծում եմ, որ մենք չենք կարող չխառնվել, քանի որ ՀԷՑ-ը պետական ռազմավարական և կրիտիկական ենթակառուցվածք է»,- ասաց վարչապետը։

Առաջին ատյանի դատարանում այսօր տեղի կունենա գործարար Սամվել Կարապետյանի կալանքի հարցով խափաման միջոցի ընտրության դատական նիստը։ Մինչ այդ դատարանի դիմաց են հավաքվել քաղաքացիներ՝ ի աջակցություն Կարապետյանի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում