Գլխավոր Լրահոս

Ակադեմիական քաղաքը լինելու է. Ժաննա Անդրեասյան

Ակադեմիական քաղաքը լինելու է. Ժաննա Անդրեասյան

Ժաննա Ավագյան

Ակադեմիական քաղաքի նախագիծը իրական է և անշրջելի, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Եթե մենք միասին հասել ենք խոսակցության այն մակարդակին, որ քննարկում ենք՝ քաղաքը կլինի 30 թվականի ապրիլի 1-ի՞ն, թե՞ ապրիլի 28-ին, մի բան անվիճելի է՝ քաղաքը լինելու է»,- ընդգծեց նախարարը։

Անդրեասյանն արձագանքում էր ակադեմիական քաղաքը «փուչիկ» անվանողներին, ովքեր քննադատում են նախագծի նպատակահարմարությունն ու դրա ֆինանսավորումը։ «Այդ դիտարկումներին ես մի պատասխան ունեմ տալու՝ ինչպես միշտ. ճիշտ այդ պատասխանը աշխատանքն է»,- ասաց նա։

Նախարարը հավելեց, որ ակադեմիական քաղաքի իրագործման ուղղությամբ արդեն իրականացվում են նախապատրաստական քայլեր՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների մասնակցությամբ։ «Շատ կարճ ժամանակ հետո մենք կոնկրետ աշխատանքներ ենք տեսնելու ակադեմիական քաղաքի տարածքում՝ տարածքի մաքրման, հողաշինարարական, ճանապարհների և մյուս ենթակառուցվածքների ուղղությամբ»,- ասաց Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ առաջիկայում ծրագիրը ներկայացվելու է մեծ կոնֆերանսի ընթացքում։ «Բոլոր թերահավատներին հրավիրում եմ գան, լսեն և միանան այս մեծ աշխատանքին, որովհետև սա մեր հանրության և մեր զարգացման համար ամենակարևոր ծրագրերից մեկն է»,- ասաց նախարարը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում