ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկիմաստ պատասխան է տվել, երբ հունիսի 18-ին լրագրողները հարցրել են, թե արդյոք ԱՄՆ-ը կմիանա Իսրայելի հարվածներին Իրանի դեմ․ «Ես կարող եմ անել, կարող եմ չանել»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահը հավելել է. «Ոչ ոք չգիտի, թե ես ինչ եմ ուզում անել։ Այդուհանդերձ, կարող եմ ասել հետևյալը. Իրանը բազմաթիվ խնդիրներ ունի և ցանկանում է բանակցել, բայց խոսելու համար շատ ուշ է։ Մեծ տարբերություն կա այսօրվա և մեկ շաբաթվա միջև»,- շեշտել է Թրամփը։ Այդ մասին հաղորդում է The Guardian-ը։
BBC-ն էլ հայտնել է, որ իրանի պաշտոնյաները արագ արձագանքել են՝ հայտարարելով, որ «չեն քծնի Սպիտակ տան դարպասների մոտ»։
Ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Թրամփին նախազգուշացրել էր «անդառնալի վնասի» մասին, եթե ԱՄՆ-ը մասնակցի իսրայելական հարձակումներին։ Խամենեին ընդգծել էր, որ Իրանը չի հանձնվի ԱՄՆ նախագահի հայտարարություններից հետո։
Կարդացեք նաև՝
Civilnet











