Գլխավոր Լրահոս

ONE WAY Tour-ն առաջարկում է նոր ուղղություն՝ Կիպրոս

ONE WAY Tour-ն առաջարկում է նոր ուղղություն՝ Կիպրոս

Հրապարակվում է որպես գովազդ

Հայաստանը դարձնել զբոսաշրջային գրավիչ կենտրոն․ այս նպատակով 2011 թվականին զբոսաշրջության ոլորտում իր աշխատանքը սկսեց ONE WAY Tour-ը:

Չորս հիմնական բաժիններից կազմված ընկերության ամենամեծ ու հիմնական հատվածը բաժին է ընկնում հայերենով, ռուսերենով և անգլերենով կազմակերպվող ներգնա և ներքին խմբային տուրերին։ Ընկերության հիմնադիր-տնօրեն Մաթևոս Բարսեղյանի խոսքով՝ իրենք զբոսաշրջիկների են ընդունում ու ծանոթացնում մեր երկրի տեսարժան վայրերին ու պատմությանը աշխարհի մոտ 120 երկրներից։ 

Երկրորդ բաժինը անհատական տուրերի բաժինն է։ Այստեղ զբոսաշրջիկներն ազատ են լինում ընտրելու գիշերակացի, սնվելու վայրերը, տեսարժան վայրեր այցելելու քանակն ու հերթականությունը։

Մաթևոս Բրասեղյանը նշում է, որ այս երկու բաժիններում էլ իրենք կարևորում են ինչպես արդեն հայտնի ու ճանաչված վայրերի այցելությունն, այնպես էլ դեռևս չբացահայտված տեսարժան վայրերն ու հատկապես սահամանամերձ հատվածները։ Այդպսիսի ուղղություններից է Տավուշի մարզում գտնվող խոնարհված Խորանաշատի վանքը, Բերդավանի ամրոցը և այլն։ 

Ընկերության տնօրենը նշում է, որ այդպիսի ուղղությունների ընտրությունը նախ և առաջ ոչ թե բիզնեսի համար է, այլ հայրենիքը բացահայտելու, սիրելու և սահմանամերձ հատվածներում տնտեսական ակտվիություն ապահովելու համար։

«Ես միշտ ասում եմ՝ եթե դուք ուզում եք ճանաչել Հայաստանը, պետք է շատ ճամփորդեք, երբ ճանաչեցիք՝ շատ եք սիրելու։ Եթե մի բան սիրում ես, ապա դա քոնն է լինում, եթե քոնն է, ուրեմն ձեռքերով պինդ բռնում ես ու պահում», - նշում է Բարսեղյանը։

Երրորդ բաժինն արտագնա տուրերի հատվածն է։ Այն սկսել է գործել 2016-ից, երբ հաճախորդների կողմից մեծ պահանջարկ նկատվեց։ Ըստ ցանկության՝ այստեղ ընտրվում է ուղղությունը, հյուրանոցը, ձեռք են բերվում ավիատոմսեր։ Ընկերությունն աջակցում է նաև վիզայի ստացման և տեղում տրանսֆերի իրականացման հարցերում։ Այս բաժնում ONE WAY Tour-ից օգտվողները կարող են ձեռք բերել նաև արտագնա խմբային տուրեր, ինչը հանգիստն է՛լ ավելի հետաքրքիր և լեցուն կդարձնի։ 

Բարսեղյանի խոսքով՝ արտագնա խմբային տուրեր իրականացնում են չորս հիմնական ուղղություններով՝ Վրաստան, Եգիպտոս, Դուբայ և այժմ ունեն նաև նոր ուղղություն՝ Կիպրոս։ Առաջիկայում, սակայն, սպասվում է նոր ուղղությունների ավելացումներ։

Ընկերությունից նշում են, որ դեպի Կիպրոս ուղղության հանդեպ հետաքրքվածությունը սպասվածից շատ է եղել։ Առաջին խումբն արդեն հավաքված է և երկրորդը կմեկնարկի օգոստոսի 28-ին։

Կիպրոս մեկնելու համար լավագույն ժամանակահատվածը սկսված է, այն շարունակվելու է մինչ հոկտեմբեր։

Ե՛վ ներգնա, և՛ արտագնա խմբային տուրերի զբոսավարները սովորում, պատրաստվում և ընտրվում են աշխատանքի ONE WAY-ի ակադեմիայում սովորելուց և գործնական պրակտիկա անցնելուց հետո։ Արտագնա տուրերի զբոսավարների պարագայում պրակտիկան անցնում է հենց այն երկրում, որտեղ աշխատելու է զբոսավարը։ Ակադեմիան գործում  է 2015 թվականից։ Հենց ONE WAY -ի ակադեմիան էլ ընկերությունը համարում է իր չորրորդ հիմնական հատվածը։ 

Ընկերությունն ունի շուրջ 100 աշխատակից. 25-ը գրասենյակային աշխատակիցներն են, մյուսները՝ զբոսավարներ, վարորդներ, ակադեմիայի դասախոսներ։ 

ONE WAY Tour-ը ներկայացված է թվային բոլոր հարթակներում։ Ընկերությունը թույլ է տալիս զբոսաշրջիկներին իրենց հետ կապ հաստատելու համար ընտրել առավել հարմար տարբերակը՝ սոցիալական ցանցեր, հեռախոսազանգ, այցելություն գրասենյակ։

Գեղեցիկ Ոսկանյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում