Հայաստանի կառավարության և Վրաստանի կառավարության միջև սահմանվել է ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների հսկիչ փաստաթղթի (ուղևորների ցուցակի) փոխհամաձայնեցված ձևաչափ և դրա լրացման պահանջներ։ Այս մասին հայտնում են Հայաստանի զբոսաշրջության կոմիտեից։
Հսկիչ փաստաթուղթը պետք է լրացվի էլեկտրոնային եղանակով, իսկ դրա տպագրված տարբերակը վարորդի մոտ պարտադիր ներկայացվի վերահսկող մարմիններին։
Նշված պահանջը ուժի մեջ կմտնի 2025-ի հուլիսի 1-ից։


Civilnet











