Գլխավոր Լրահոս

Ղարաբաղի հարցում տեղի ունեցածը պետք չէ դիտարկել որպես պարտություն. Փաշինյան

Ղարաբաղի հարցում տեղի ունեցածը պետք չէ դիտարկել որպես պարտություն. Փաշինյան

«Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը»։ Այս հայտարարությունն այսօր արել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ, ասելով, թե Լեռնային Ղարաբաղի հարցում տեղի ունեցածը պետք չէ դիտարկել որպես պարտություն։

«Ինչպես նախկինում ասել եմ, Լեռնային Ղարաբաղի հարցը, ինչպես ընդդիմության գործընկերներն էին ձևակերպում, որպես թոփ օգտագործվել է, որ Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ և ինքնիշխան պետություն չկայանա։ Եվ Հայաստանի Հանրապետությունը կայանում է, և Հայաստանի Հանրապետության ապագայի նկատմամբ ես և մենք բոլորս՝ առնվազն ես, ավելի լավատես եմ, քան երբևէ։ Եվ էլի ուզում եմ ասել, որ սա ոչ թե անհաջողության, այլ հաջողության պատմություն է։ Եվ սա է իմ այս պահի ամենակարևոր արձանագրումներից մեկը»,- հայտարարել է Փաշինյանը։

Վարչապետը նաև խոսել է «ֆորպոստացման» երևույթի մասին՝ ընդգծելով, որ երկար ժամանակ Հայաստանը չի ընկալվել որպես ինքնիշխան պետություն, իսկ ինքը երկար ժամանակ չի գործել որպես լիարժեք վարչապետ։

«Երբ որ ես մտածում եմ իմ մասին 2018-ի հունիսին, երբ որ ես նոր Հայաստանի Հանրապետության վարչապետ դարձա, ընտրվեցի, շատ արագ ես ինքս ինձ համար արձանագրեցի, որ ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ պայմանականորեն, և ես ավելի շատ ֆորպոստի վարչապետ եմ»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ «ֆորպոստի» գաղափարն ընկալվել է որպես արտաքին ուժերի շահերի սպասարկման դիրքավորում, որն ինքը սկզբում ընդունել է իբրև բնական ենթադրություն։ Բայց, ըստ Փաշինյանի, «ֆորպոստացման մեջ ներգրավված են եղել ոչ թե միայն արտաքին երկրները, այլև հենց հայաստանյան իշխանություններն ու հանրությունը»։

Փաշինյանի խոսքով՝ 2018-2019-ին ինքն առաջնորդվել է այն տրամաբանությամբ, որ Հայաստանը նպատակ չէ, այլ ուղի է՝ հասնելու ինչ-որ այլ «մեծ նպատակ երկրի»։ Սակայն այդ մոտեցումը, ըստ նրա, հանգեցրել է խորացման դեպի ֆորպոստացման եզր։

«2020-ի նոյեմբերից հետո ես թերևս եղել եմ ամենաֆորպոստի վարչապետի կարգավիճակում։ Մենք գտնվել ենք ամբողջական ֆորպոստացման գծի եզրին։ Եվ մենք մեզ հարց ենք տվել՝ ուզում ենք այդ գիծը հատել, թե չենք ուզում։ Եվ մենք որոշել ենք, որ չենք ուզում»,- ասել է նա։

Վարչապետն ասել է, որ իր՝ որպես Հայաստանի Հանրապետության լիարժեք վարչապետի ինքնագիտակցությունը ձևավորվել է 2022-ի հոկտեմբերի 6-ին, երբ առաջին անգամ պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։

Նրա խոսքով, այդ պահից սկսած՝ ինքն այլևս չի գործում ֆորպոստի տրամաբանությամբ, այլ հանդես է գալիս որպես Հայաստանի ինքնիշխան պետականության ղեկավար՝ բոլոր հետևանքներով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում