Հունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարությունն ընդգծելով, որ տուժածներ չկան:
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունն ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
Տևական ժամանակ է պաշտպանության նախարարությունը հրադադարի խախտման մասին չէր հաղորդում։ Ադրբեջանը Հայաստանի ուղղությամբ կրակ է բացել այն օրը, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Թուրքիա։
Civilnet











