Գլխավոր Լրահոս

Իրանը վճռական պատասխան կտա ագրեսիային. Փեզեշքիան

Իրանը վճռական պատասխան կտա ագրեսիային. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ իր երկիրը վճռական և կոշտ պատասխան կտա ԱՄՆ-ի աջակցությամբ գործող իսրայելական ռեժիմի ագրեսիային։

Շաբաթ ուշ երեկոյան Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսիի հետ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահն ընդգծել է, որ իր վարչակազմի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը խաղաղության հաստատումն է և տարածաշրջանային ու իսլամական երկրների հետ հարաբերությունների ընդլայնումը, հաղորդում է Mehrnews-ը (զրույցը, ըստ ամենայնի, տեղի է ունեցել նախքան ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին)։ 

Վերադառնալով Իրանի դեմ շարունակվող իսրայելական ագրեսիային՝ նախագահը նշել է, որ եթե այս հարձակումները շարունակվեն, Իրանը վճռական հակահարված կհասցնի։

Փեզեշքյանը նաև հայտարարել է, որ իսրայելական ռեժիմը փորձում է ԱՄՆ-ին ներքաշել հակամարտության մեջ՝ շեշտելով, որ Թեհրանը չի թույլ տա, որպեսզի Իսրայելը Իրանի և տարածաշրջանի մյուս մահմեդական երկրների միջև բախում սադրի։

Նա հավելել է, որ խաղաղությունը կենսական նշանակություն ունի տարածաշրջանի ժողովուրդների բարեկեցության համար և քննադատել է Իսրայելի պատերազմական քաղաքականությունը։

Իր հերթին, Եգիպտոսի նախագահը կտրականապես դատապարտել է Իսրայելի ագրեսիան Իրանի դեմ՝ նշելով, որ Կահիրեն ակտիվացրել է իր դիվանագիտական ջանքերը Վաշինգտոնի հետ՝ լարվածության թուլացման և դիվանագիտական լուծման հնարավորությունների բացման նպատակով։

Էլ-Սիսին ընդգծել է, որ Եգիպտոսը կողմ է Իրանի միջուկային հարցի դիվանագիտական կարգավորմանը և մերժում է ռազմական տարբերակը՝ համարելով այն լարվածության խորացման միջոց։

Տե՛ս նաև՝

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի հիմնական միջուկային օբյեկտները

Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպությունն արձագանքել է ԱՄՆ հարվածներին, մեղադրել նաև Մագատէ-ին

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում