Գլխավոր Լրահոս

Կարմիր խաչի ղեկավարը զգուշացնում է Մերձավոր Արևելքում պատերազմի անդառնալի հետևանքների մասին

Կարմիր խաչի ղեկավարը զգուշացնում է Մերձավոր Արևելքում պատերազմի անդառնալի հետևանքների մասին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Շպոլյարիչը հանդես է եկել զգուշացմամբ՝ Մերձավոր Արևելքում սրվող ռազմական գործողությունների ֆոնին, ընդգծելով, որ իրավիճակը կարող է վերածվել ամբողջ տարածաշրջանն ու աշխարհը ընդգրկող պատերազմական ճգնաժամի։

«Աշխարհը չի կարող անվերջ պատերազմ կրել։ Միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումը կամքի հարց չէ, այլ պարտավորություն է։ Քաղաքացիական բնակչությունը պետք է զերծ մնա ռազմական գործողություններից, իսկ բուժանձնակազմը՝ ներառյալ Իրանի Կարմիր մահիկի և Իսրայելի Մագեն Դավիդ Ադոմի աշխատակիցները, պետք է ունենան անվտանգ պայմաններ փրկարար աշխատանք կատարելու համար»,- ասված է Շպոլյարիչի հայտարարությունում։

ԿԽՄԿ-ն հայտնում է, որ ունի ներկայություն թե՛ Իրանում, թե՛ Իսրայելում և ակտիվացնում է թիմերն ու ռեսուրսները՝ աճող մարդասիրական կարիքներին արձագանքելու համար։ Սակայն շեշտվում է, որ մարդասիրական որևէ արձագանք չի կարող փոխարինել քաղաքական կամքին՝ հանուն խաղաղության, կայունության և մարդկային կյանքի։

Իրավիճակը տարածաշրջանում կտրուկ սրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով հունիսի 21-ին Իրանի երեք միջուկային օբյեկտների՝ Նաթանզի, Սպահանի և Ֆորդոյի վրա իրականացված հարձակման ֆոնին։ Թրամփը հայտարարել է, որ հարվածներն «առաջնակարգ ռազմական հաջողություն» են եղել և զգուշացրել է, որ եթե Թեհրանը չհամաձայնի խաղաղության, ապա կհետևեն նոր՝ ավելի կործանարար հարվածներ։

Հաղորդվում է, որ հարձակման ժամանակ կիրառվել են բունկերային ռումբեր և Tomahawk թևավոր հրթիռներ, իսկ Ֆորդոյի ստորգետնյա օբյեկտը ենթարկվել է ուղղակի ավերումի։ Հարվածները տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև համակարգված գործողությունների շրջանակում։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն չեզոք, անկողմնակալ և անկախ կազմակերպություն է, որի բացառապես մարդասիրական առաքելությունը բխում է 1949թ․ Ժնևյան կոնվենցիաներից։ Այն աջակցում է զինված հակամարտությունների և բռնության հետևանքով տուժած մարդկանց՝ պաշտպանելով նրանց կյանքն ու արժանապատվությունը, և համագործակցում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային ցանցի գործընկերների հետ։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում