Գլխավոր Լրահոս

Հայաստանին ինտեգրում են փնտրում

Հայաստանին ինտեգրում են փնտրում

Որպես Մաքսային միության հետ փոխգործակցության մոդել Հայաստանին նպատակահարմար է առաջարկել միջերկրածովյան երկրների հետ Եվրամիության համագործակցության փորձի որոշ տարրեր, ասվում է Եվրասիական զարգացման բանկի «Մաքսային միությունը և հարևան երկրները. փոխշահավետ գործընկերության ձևաչափեր և գործիքներ» զեկույցում։

Զեկույցի հեղինակները վերլուծել են առկա ինտեգրացիոն միավորումների միջև համագործակցության օրինակները և ձևաչափերը, մասնավորապես՝ Եվրոպական Միության և վերջինիս անդամ չհանդիսացող և/կամ ընդհանուր սահման չունեցող երկրների հետ:

«Մաքսային միության համար նպատակահարմար է Հայաստանին առաջարկել միջերկրածովյան երկրների հետ ԵՄ համագործակցության մոդելի տարրերը. փոխգործակցության նման ձևաչափում տնտեսությունները շարժվում են միմյանց հետ ինտեգրվելու նվազագույն հեռավորության ճանապարհով: Հայաստանի համար այդ նվազագույն հեռավորությունը աշխատուժի, կապիտալի, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժն է, իսկ հեռանկարում՝ նաև միասնական ֆոնդային շուկան»,– նշվում է զեկույցում։

Զեկույցում մանրամասն ներկայացվում են Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Միջերկրածովյան տարածաշրջանի երկրների հետ ԵՄ համագործակցության մոդելները (այդ թվում՝ ԵՄ Արևելյան գործընկերություն ծրագիրը), որոնք Հայաստանի համար մասնավորեցվում են ԵՄ-ի և Միջերկրածովյան տարածաշրջանի երկրների (Մարոկկո, Թունիս), ինչպես նաև Նորվեգիայի և Շվեյցարիայի հետ ինտեգրացիոն գործընթացների օրինակների վրա։

«Շվեյցարիայի հետ ԵՄ-ի համագործակցության փորձը վկայում է Հայաստանի հետ մի շարք առանցքային հարցերի շուրջ ոլորտային համաձայնագրերի նպատակահարմարության մասին. էներգետիկա, մետալուրգիա, ներդրումներ, գյուղատնտեսություն, մաքսային հարցեր, ծառայություններ (հիմնականում հեռահաղորդակցություն և տրանսպորտ), կապիտալի տեղաշարժ, առևտրում առկա տեխնիկական խոչընդոտներ։ Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հետ համագործակցության համար կարող են կիրառվել ԵՄ-ի և Նորվեգիայի համագործակցության մոդելի տարրերը, այսինքն՝ Միասնական տնտեսական տարածքի մի շարք համաձայնագրերին մասնակցելու մասին համաձայնագրի ստորագրում՝ առանց բուն Մաքսային միության անդամության»,– ասվում է զեկույցում։

Զեկույցի հեղինակներն արձանագրում են, որ Հայաստանի մոտ չկա Մաքսային միություն ու Միասնական տնտեսական տարած մտնելու վառ արտահայտված ցանկություն։ «Հայաստանի հետ ինտեգրումը հասանելի կդարձնի այդ երկրի մետաղական և այլ հանքային ռեսուրսները՝ համապատասխան ոլորտներում ներդրումների միջոցով: Վրաստանի հետ հարաբերությունների բարելավման դեպքում տվյալ ապրանքների տեղափոխումը Ռուսաստանի տարածք հնարավոր կլինի անգամ առանց Հայաստանի հետ ընդհանուր սահմանի»,- նշվում է զեկույցում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում