ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին,
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանին,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին,
Հարգելի՛ պարոն Արշակյան, պարոն Գաբրիելյան և տիկին Անդրեասյան,
Մենք՝ Հայկական միջազգային գիտական ցանցի ներքո ստորագրած անդամներս, մեծ ուշադրությամբ ենք հետևում Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագծի քննարկումներին: Այս ուղերձի նախապատրաստման ընթացքում հաշվի ենք առել հետևյալ կարևոր հանգամանքները.
1. Մոտենում ենք այս խնդրին համեստորեն՝ հասկանալով, որ Հայաստանից դուրս գտնվելով՝ մեր պատկերացումները Հայաստանի կրթության և գիտության առջև ծառացած բազմաբնույթ խնդիրների վերաբերյալ կարող են լինել սահմանափակ:
2. Շփվել և ակտիվորեն շփվում ենք Հայաստանում գտնվող և կրթական ու գիտական գործունեությամբ զբաղվող մեր գործընկերների հետ՝ փորձելով ավելի խորը հասկանալ ինչպես ընդհանուր դժվարություններն ու դրանց սկզբնաղբյուրները, այնպես էլ նրանց ակնկալիքներն այս օրինագծից:
3. Նրանց հետ քննարկումների արդյունքում բացահայտել ենք մի շարք կարևոր հանգամանքներ և խնդիրներ, որոնցից մեկը հատկապես աչքի է ընկնում իր կարևորությամբ և հրատապությամբ: Հիմնվելով մեր իսկ կրթական և գիտական փորձի վրա, որը ձեռք ենք բերել Հայաստանի սահմաններից դուրս, մենք համոզված ենք, որ այս խնդիրը շատ լուրջ է և լեգիտիմ: Ազգային ժողովը պետք է այս հարցը հաշվի առնի իր որոշումը կյանքի կոչելիս:
Ներկայացնենք մեր դիտարկումներն ու մտահոգությունները, ինչպես նաև լուծումներն ու առաջարկները։
1. Հայաստանի կրթական և գիտական համակարգը խորը ճգնաժամ է ապրում: Մենք ողջունում և բարձր ենք գնահատում ՀՀ տարբեր պետական մարմինների՝ այս խնդրին հրատապ և արդյունավետ լուծումներ գտնելու ջանքերը: Իդեալական օրինագծեր գոյություն չունեն, նաև գոյություն չունեն օրենքներ, որոնք զուրկ են թերություններից և ռիսկերից: Միաժամանակ, ռիսկերը չպետք է դառնան անգործության պատրվակ: ՀՀ Ազգային Ժողովի և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատանքը ռեֆորմի ուղղությամբ գովելի է և պատեհաժամ:
2. ՀՀ գիտնականների և դասավանդողների հետ քննարկումները ցույց են տալիս, որ նրանցից շատերը համարում են՝ գիտական ինստիտուտներից շատերի ապագան պետք է լինի բուհերի հետ: Կրթությունն ու գիտությունը պետք է լինեն միախառնված:
3. Այնուամենայնիվ, մի բան է խոսել ռիսկերից, այլ բան՝ ակնհայտ վտանգներից և վնասից: Մեր քննարկումները ՀՀ գիտնականների և դասավանդողների հետ բացահայտեցին օրինագծի հետևյալ առանցքային թերությունը. հոդված 40-րդ, կետ 5-րդը արգելափակում է «Ակադեմիական քաղաքից» դուրս համալսարանների ենթակառուցվածքների զարգացումը: Սա հատկապես խնդրահարույց է այն առումով, որ խոչընդոտում է արդեն իսկ կայացած բուհերի զարգացումը և վնասում է ոչ հանրային բուհերի ինքնավարությունն ու անկախությունը: Օրենքի նախագծի այս կետը կհանգեցնի պետական անարդարացված միջամտության՝ ոչ հանրային բուհերի վարչական գործերին: Սա անթույլատրելի է: Շեշտենք, որ մեզ հետ քննարկումներին մասնկացած օրինագծի անգամ ամենակրքոտ ջատագովները հոդվածի այս կետը համարում են վտանգավոր: Որպես պարզաբանում՝ ստորև մեջբերում ենք 40-րդ հոդվածի, 5-րդ կետի տեքստը՝ «Ակադեմիական քաղաքի տարածքից դուրս արգելվում է բուհերի ակադեմիական միավորների ենթակառուցվածքների ստեղծում, եթե դա պայմանավորված չէ ենթակառուցվածքի բաղադրիչի կոնկրետ բնակլիմայական կամ աշխարհագրական առանձնահատկությունների հետ»։
Մեր մտավախություններն այս հոդվածի հետ կապված վերացական չեն: Մեզ հայտնի է շատ կոնկրետ օրինակ: Արդեն իսկ այսօր կիրառվում են անարդարացված սահմանափակումներ. Հայաստանի ամերիկյան համալսարանը ծրագրում է կառուցել նոր մասնաշենք, որտեղ պետք է տեղավորվեն նոր լաբորատորիաներ և լսարաններ, բայց այդ շինարարությունը կանգնեցված է անգամ նախքան օրենքի ընդունումը: Սա արգելափակում է Ամերիկյան համալսարանի գիտական և կրթական ծրագրերի զարգացումը, ինչը վնաս է ոչ միայն այդ համալսարանի, այլ ընդհանրապես` Հայաստանի գիտության համար:
Կառավարությունն իհարկե ունի որոշ պարտականություններ կարգավորելու բուհերի որակը՝ լիցենզավորման և հավատարմագրման գործիքակազմի միջոցով: Դրանից այն կողմ միջամտություններն անարդարացված են և վտանգավոր:
Բուհերի ինքնավարությունը չափազանց կարևոր է կրթության և գիտության որակի ապահովման համար: Այսպիսով մենք համարում ենք, որ 40-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված սահմանափակումները բուհերի դեմ կարող են լուրջ վնաս հասցնել հայկական բարձրագույն կրթական համակարգին: Մենք համարում ենք, որ 5-րդ կետը կամ պետք է հեռացվի ամբողջովին, կամ էլ առնվազն պետք է փոխվի այնպես, որ միայն վերաբերի հանրային բուհերի գործունեությանը:
Ուղերձն ավարտենք հետևյալ խորհրդով: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետք է ավելի ակտիվորեն օգտագործի սփյուռքի ներուժը` սերտորեն աշխատելով սփյուռքահայ մասնագետների հետ՝ կրթական և գիտական ծրագրերի քաղաքականության մշակման գործում: Օրինագծում կան բազմաթիվ այլ խնդրահարույց կետեր, ինչպիսին են, օրինակ, հոդված 15-րդ-ի սահմանային տեղերի արհեստական սահմանափակումները: Մենք վարում ենք քննարկումներ դրանց կապակցությամբ և առաջիկայում կներկայացնենք նոր առաջարկներ:
Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը աշխատել և համագործակցել ՀՀ պետական կառույցների հետ խորհրդատվական ցանկացած դերում: Այս օրինագծից է կախված Հայաստանի կրթության և գիտության ապագան: ՀՀ Ազգային ժողովին մաղթում ենք հաջողություն այս ծայրահեղ պատասխանատու որոշումն ընդունելիս:
Հեղինակ՝
Արեգ Դանագուլյան, միջուկային ինժեներիայի դասախոս, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (MIT), Հայկական Միջազգային գիտական ցանցի համահիմնադիր
Ստորագրյալներ՝
Միսաք Սարգսյան – ֆիզիկայի դասախոս, Ֆլորիդայի միջազգային համալսարան, Հայկական միջազգային գիտական ցանցի համահիմնադիր
Նաիրա Հովակիմյան – Իլինոյսի համալսարան, Ուրբանա-Շամպեյն, Մեխանիկական գիտության և ճարտարագիտության պրոֆեսոր, Ուիլքինսի անվան ամբիոնի ղեկավար
Արմեն Տեր-Կյուրեղյան, Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարան, պրոֆեսոր
Հակոբ Փանոսյան, ARPA ինստիտուտ, նախագահ
Աննա Օհանյան, Սթոնհիլ քոլեջ, Ռիչարդ Ֆիննեգանի անվան միջազգային հարաբերությունների պրոֆեսոր
Ներսես Կոպալյան, Նևադայի համալսարան, Լաս Վեգաս, քաղաքական գիտությունների ամբիոն, դոցենտ
Ռաֆիկ Հակոբյան, Երևանի պետական համալսարան, ֆիզիկայի բակալավրի ծրագրի ղեկավար, պրոֆեսոր
Լորենս Փիթս, Կալիֆոռնիայի համալսարանի նյարդավիրաբուժության պատվավոր պրոֆեսոր, նախկին պրովոստ և ակադեմիական հարցերով գործադիր փոխնախագահ
Համաստորագրողներ
Դևիդ Հակոբյան, Տեխասի համալսարան, Սան Անտոնիո, Կլեսսեի անվան պրոֆեսոր, հետազոտությունների դեկան
Գևորգ Աբազաջյան, Կալիֆոռնիայի համալսարան, Իրվին, Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի պրոֆեսոր
Տիգրան Անանյան, Altair Engineering, հետազոտող, գլխավոր ծրագրավորող
Կարեն Մանուչարյան, Մեքսիկայի ազգային համալսարան (UNAM), Հետազոտող
Արա Կիրակոսյան, Հյուսիսային Միչիգանի համալսարան / Pure Green Pharmaceuticals, պրոֆեսոր, Գիտական ղեկավար
Արա Խանջյան, Վենտուրայի քոլեջ, պրոֆեսոր
Տիգրան Գալստյան, Լավալ համալսարան (Քվեբեկ, Կանադա), պրոֆեսոր
Թամարա Բաբայան, Բենթլի համալսարան (ԱՄՆ), Համակարգչային տեղեկատվական համակարգերի պրոֆեսոր
Արամ Գալստյան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, Հետազոտող պրոֆեսոր
Ալինա Մալոյան, OHSU (Օրեգոնի առողջապահական և գիտական համալսարան), պրոֆեսոր
Էդուարդ Խաչատրյան, Pentagon Technologies, Ճարտարագիտական ղեկավար
Քրիստինե Զլատկովիչ, Նորթուեսթերն համալսարան, Մելլոնի հետդոկտորական գիտաշխատող
Ռուբիկ Ասատրյան – Նյու Յորքի պետական համալսարան, Քիմիական և կենսաբանական ճարտարագիտության բաժին, Հետազոտող դոցենտ
Վալ Պապանյան, NASA JSC, Առաջատար գիտնական / ինժեներ (թոշակառու)
Վազգանուշ Ղարիբյան, Տեխասի համալսարան, MD Anderson քաղցկեղի կենտրոն, Մոլեկուլային կենսաբանության հետազոտող
Հասմիկ Սերովբյան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Հետազոտող
Բակուր Պարսամյան, CERN, INFN (Տուրին), ԱԱՄԼ, Գիտական աշխատակից, առաջատար հետազոտող
Հակոբ Հաչիկյան, Անկախ, Չունի պաշտոն
Նունե Ջանջիգյան, Thermo Fisher Scientific, Տնօրեն
Վարդքես Արա Ապքարյան, Կալիֆոռնիայի համալսարան, Իրվին, Քիմիական ֆիզիկայի պրոֆեսոր
Արևիկ Օհանյան, Եվրասիա միջազգային համալսարան, Հիմնադիրների խորհրդի անդամ
Արմեն Հովակիմյան, Բարուխ քոլեջ, Նյու Յորքի քաղաքային համալսարան, պրոֆեսոր
Ալեն Սարգսյան, LATMOS / UVSQ / Université Paris Saclay, Ֆիզիկոս (հավասարազոր պրոֆեսորի)
Գայանե Հովակիմյան, Ֆորդհեմի համալսարան, պրոֆեսոր
Արամ Ադուրյան, Հարվարդի համալսարան, Շրջանավարտ
Ալբերտ Թամազյան, Grammarly, Ավագ մեքենայական ուսուցման ինժեներ
Ջորջ Ստեփանյանց, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ, Հետդոկտորական գիտաշխատող
Մելինե Հարությունյան, Բելգիայի արդարադատության նախարարություն, Մենեջեր
Ալեքսանդր Թոմասյան, Thomasian & Associates, Խորհրդատու հետազոտող
Ռուբեն Աբաղյան, Կալիֆոռնիայի համալսարան, Սան Դիեգո, պրոֆեսոր
Սիլվա Կարայան, փ.գ.թ., Կալիֆոռնիական Լյութերական համալսարան, Պատվավոր պրոֆեսոր
Գիլբերտ Օվանեսյան, Լոս Անջելեսի Միավորված դպրոցական շրջան / Սթենֆորդի համալսարան, Դասախոս
Միհրան Թումաջյան, Անկախ լոբբիստ
Գոհար Պետրոսյան, Ջոն Ջեյ քրեական արդարադատության քոլեջ, Ասոցացված պրոֆեսոր, Քրեական արդարադատության դոկտորական ծրագրի փոխտնօրեն
Նիկոլա Տաթեսյան, Ստրասբուրգի համալսարան, Հաստատված դասախոս
Դայան Բարբըր, Կալիֆոռնիայի համալսարան, Սան Ֆրանցիսկո, պրոֆեսոր
Անդրանիկ (Անդրյու) Ափրիկյան, փ.գ.թ., ՄԲԱ – Ֆրեդ Հաթչինսոնի քաղցկեղի կենտրոն / Stemgenics Inc., Հետազոտող պրոֆեսոր / Գլխավոր տնօրեն
Հովհաննես Մարտիրոսյան, Հայ ինժեներների և գիտնականների ասոցիացիա, Հետազոտող, կիրառական ֆիզիկոս (Bell Labs)
Ռուզան Սոխոյան, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ, Ավագ գիտաշխատող
Մայքլ Քուչաքջյան, Հայաստանի Ամերիկյան համալսարան, պրոֆեսոր
Քրիստինա Սիմոնյան, Հարվարդի բժշկական դպրոց, պրոֆեսոր
Նորետա Անդրեասյան-Թոմաս, փ.գ.թ., Thomas Research Institute (Բոլդեր, Կոլորադո, ԱՄՆ), Նախագահ
Միհրան Պապիկյան, Փենսիլվանիայի պետական համալսարան, պրոֆեսոր
Կարեն Մարտիրոսյան, Տեխասի համալսարան, Ռիո Գրանդե Վելլի, պրոֆեսոր
Գագիկ Պարսամյան, փ.գ.թ., CoolerScreens Inc., Տեխնոլոգիաների և նորարարության գծով փոխնախագահ
Ալեքսանդր Անրամյան, Huntington Medical Research Institute, Դրամաշնորհների ավագ տնօրեն
Վահե Պետրոսյան, Սթենֆորդի համալսարան, Ֆիզիկայի և կիրառական ֆիզիկայի պրոֆեսոր, Աստղագիտության ծրագրի ղեկավար
Վլադիմիր Այրապետյան, NASA GSFC / Ամերիկյան համալսարան, Վաշինգտոն, պրոֆեսոր
Հուրի Էլլեզյան, Անկախ երկրաբան
Civilnet











