Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Պուտինը դատապարտել է Իրանի վրա հարվածները՝ դրանք անվանելով «անհիմն» ագրեսիա։ «Իրանի դեմ բացարձակապես անհիմն ագրեսիան որևէ հիմք և արդարացում չունի», - ասել է Ռուսաստանի նախագահը Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ։
Պուտինը նաև նշել է, որ Մոսկվան և Թեհրանը «երկարատև, լավ, հուսալի հարաբերություններ» ունեն, և Ռուսաստանը ջանքեր է գործադրում «օգնություն ցուցաբերելու Իրանի ժողովրդին»։
Արաղչին իր հերթին ասել է, որ Իսրայելի և Միացյալ Նահանգների «ագրեսիվ գործողությունները», որոնք հարվածում են Իրանին, «լիովին անօրինական են, խախտում են միջազգային կանոնները և միջազգային նորմերը»։ «Մենք այժմ պաշտպանում ենք մեր ինքնիշխանությունն ու երկիրը, և մեր պաշտպանությունը օրինական է», - ասել է նախարարը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Մոսկվա է մեկնել ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտների հարվածի հաջորդ օրը։ ԱՄՆ-ն հունիսի 22-ի գիշերը հարվածներ է հասցրել իրանական երեք միջուկային կայաններին՝ Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում։ Իսրայելը և Իրանը հունիսի 13-ից փոխանակվում են զանգվածային հարվածներով։
Civilnet











