Գլխավոր Լրահոս

EasyPay-ն ուժեղացնում է իր անվտանգային համակարգերը

EasyPay-ն ուժեղացնում է իր անվտանգային համակարգերը

Հրապարակվում է որպես գովազդ

Վճարահաշվարկային ոլորտի նորարարական EasyPay ընկերությունն ուժեղացնում է իր տեղեկատվական անվտանգային համակարգերը՝ վերջին շրջանում Հայաստանի թվային ենթակառուցվածքների ուղղությամբ նկատվող կիբերանվտանգային սպառնալիքների աճի պայմաններում: EasyPay-ը շարունակում է հավատարիմ մնալ թափանցիկության և արագ արձագանքման սկզբունքին և իրականացնում է անվտանգային մշտադիտարկում ու ծրագրային նորացումներ` ձգտելով լինել հաճախորդների ամենավստահելի գործընկերը առցանց վճարումների ոլորտում: 

«EasyPay-ում մենք գնահատում ենք պարզությունը ամեն ինչում և կարևորում ենք պարզ հաղորդակցությունը մեր հաճախորդների հետ: Հանրային տրամադրությունների ուսումնասիրման արդյունքները ցույց են տալիս, որ անձնական տվյալների պաշտպանությունը ներկայումս մեր հաճախորդների առաջնահերթությունների ցանկում է: Այդ մասով ցանկանում ենք, որ մեր հաճախորդներն իմանան` մենք մշտապես ձգտում ենք ապահովել առավելագույն անվտանգություն և միևնույն ժամանակ լինել բաց ու ազնիվ մեր օգտատերերի հետ», – նշել է EasyPay-ի գործադիր տնօրեն Մհեր Գալստյանը։ 

EasyPay-ը շարունակաբար քայլեր է ձեռնարկում օգտատերերի ֆինանսական գրագիտության և տեղեկատվական անվտանգության գիտելիքների բարձրացման ուղղությամբ: Ընկերությունը հորդորում է զգոնություն դրսևորել և անսովոր շարժերի դեպքում անմիջապես կապ հաստատել EasyPay-ի աջակցության թիմի հետ՝ արագ արձագանք և անհրաժեշտ օգնություն ստանալու համար: Ընկերությունը կարևորում է հաճախորդների հետ ջանքերի միավորումը՝ զեղծարարարների դեմ միասնաբար պայքարելու համար: 

Եթե տեխնիկական արդիականացման ընթացքում որոշ ծառայություններում առաջանում են ժամանակավոր խափանումներ, ընկերությունը անկեղծորեն հայցում է օգտատերերի ներողամտությունը՝ հավաստիացնելով, որ բոլոր գործողությունները ուղղված են ծառայությունների շարունակական բարելավմանը: 

***

 EasyPay ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին՝ որպես նորարարական և պարզ վճարային լուծումներ առաջարկող վճարահաշվարկային կազմակերպություն։ Ընկերությունը տարիների ընթացքում զարգացրել է լայն հասանելիություն՝ գործարկելով ավելի քան 4,000 վճարային տերմինալ Հայաստանի ողջ տարածքում, ինչպես նաև easywallet բազմաֆունկցիոնալ հավելվածը: EasyPay-ի առանձնահատկություններից է վճարումների, փոխանցումների և այլ ծառայությունների մատուցման բազմազանությունը մեկ համակարգում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում