Արցախից տեղահանվածների բնակարանային աջակցության ծրագրի ժամկետը երկարացվել է

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է։ Նախկինում սահմանված 2025-ի հուլիսի 1-ի փոխարեն, հավաստագրերը այժմ վավեր կլինեն մինչև 2025-ի դեկտեմբերի 31-ը։
Նախարարությունը շեշտում է, որ շահառուներին նոր հավաստագրեր չեն տրամադրվելու։ Վարկավորման գործընթացում հիմք են ընդունվելու նախկինում արդեն իսկ տրված և գործող հավաստագրերը։
Ծրագրի շրջանակում ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքները կարող են ձեռք բերել, կառուցել և վերակառուցել իրենց սեփական տունը։
Պետությունը սուբսիդավորում է հիփոթեքային վարկերի մայր գումարի և տոկոսագումարի մի մասը՝ ըստ բնակության վայրի՝
-Երևան՝ մինչև 8 մլն դրամ մայր գումար, մինչև 8% տոկոսագումար
-ՀՀ մարզային բնակավայրեր-մինչև 10 մլն դրամ, մինչև 10% տոկոսագումար
-ՀՀ առանձին գյուղական բնակավայրեր-մինչև 12 մլն դրամ, մինչև 12% տոկոսագումար
-Սահմանամերձ բնակավայրեր (ձեռքբերում)-մինչև 14 մլն դրամ, մինչև 13% տոկոսագումար
-Սահմանամերձ բնակավայրեր (շինարարություն) և Սյունիքի ու Վայոց ձորի մարզեր (առաջնային շուկա)-մինչև 16 մլն դրամ, մինչև 13% տոկոսագումար
Վարկավորման գործընթացը կազմակերպվում է Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցող բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով։
Թեմա
Civilnet










