Գլխավոր Լրահոս

Ապաշրջափակումը Հայաստանի էներգետիկ անվտանգության կարևորագույն բաղադրիչն է. Մհեր Գրիգորյան

Ապաշրջափակումը Հայաստանի էներգետիկ անվտանգության կարևորագույն բաղադրիչն է. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համոզմամբ՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման առումով տարածաշրջանի ապաշրջափակումը բացարձակ ռազմավարական նշանակություն ունի։

Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման հիմնական խոչընդոտներից է երկրի՝ գլոբալ էներգահաղորդիչ ցանցերին չմիացված լինելը։ «Եթե միացված չենք, մնում ենք լոկալ արտադրության և սպառման շրջանակում, ինչը շատ թանկ է։ Օրինակ՝ արևային էներգիան կամ պետք է սպառվի գլոբալ ցանցի միջոցով, կամ պետք է կուտակիչներ ունենանք, որոնք էական ազդեցություն են թողնում սակագնի վրա և ստեղծում բնապահպանական խնդիրներ, մասնավորապես՝ օգտագործման ժամկետի ավարտին դրանց ուտիլիզացիայի ընթացքում», - ասել է Մհեր Գրիգորյանը ԵՄ–Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի շրջանակում անցկացված քննարկման ժամանակ։

Նրա խոսքով՝ երկրի սահմանների փակ լինելու պայմաններում լուրջ խնդիրներ են առաջանում նաև ատոմակայանի արդյունավետ շահագործման հարցում։ «Ինքնարժեքը շատ լավ է, բայց ատոմակայանը միացնելն ու անջատելն իր բնույթով պահանջում է մեծ ռեսուրսներ և ենթարկվում է անվտանգության խիստ պրոտոկոլների», – ընդգծել է նա։

Փոխվարչապետը նշել է, որ ապաշրջափակման թեման պետք է մշտապես մնա ինչպես իշխանությունների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ուշադրության կենտրոնում։ «Եթե խոսում ենք էներգետիկ ռիսկերից, ապա պետք է ուշադրության կենտրոնում պահել ապաշրջափակման թեման, քանի որ դա առաջին և կարևոր քայլն է, որը չեզոքացնում է այդ ռիսկերի 40 տոկոսը», - նշել է Գրիգորյանը։

Նրա ելույթում հստակ շեշտադրվել է, որ էներգետիկ անվտանգության ապահովման և սակագնային մրցունակության տեսանկյունից տարածաշրջանային ինտեգրումը և հաղորդակցությունների վերագործարկումը կարող են դառնալ առանցքային լուծում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում