Գլխավոր Լրահոս

Հայաստանը չորս ամիս է՝ ՄԻԵԴ-ում ներկայացուցիչ չունի․ կառավարությունը դեռ «թեկնածուների շրջանակն է ուսումասիրում»

Հայաստանը չորս ամիս է՝ ՄԻԵԴ-ում ներկայացուցիչ չունի․ կառավարությունը դեռ «թեկնածուների շրջանակն է ուսումասիրում»

Գևորգ Թոսունյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանն արդեն ավելի քան չորս ամիս ներկայացուցիչ չունի։ Առ այսօր պարզ չեն թեկնածուների անունները։

Մարտի 5-ին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ազատման դիմում ներկայացրեց։ Կիրակոսյանն այդ պաշտոնին էր 2019-ից։

Ինչու առ այսօր Հայաստանը ՄԻԵԴ-ում ներկայացուցիչ չի նշանակել։ Կառավարությունից  հայտնում են, որ ներկայում ընթանում է ներկայացուցիչ նշանակելու հնարավոր թեկնածուների շրջանակի ուսումնասիրություն: 

«Ներկայացուցչի պաշտոնում նշանակում կկատարվի հնարավոր թեկնածուների շրջանակի ուսումնասիրությունից հետո՝ արժանիքահենության սկզբունքով, բավարար մասնագիտական կարողություններ, կոմպետենցիաներ և արհեստավարժություն ունեցող թեկնածուների ցանկից»,- հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Մինչ այդ, ըստ պատասխանի, «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքին համապատասխան՝ գրասենյակը համակարգում է ղեկավարի տեղակալը։

ՍիվիլՆեթը հետաքրքրվել էր, թե արդյոք ներկայացուցչի նշանակման ձգձգումը պայմանավորված է Ադրբեջանի պահանջով՝ հրաժարվել միջազգային հայցերից։

Կառավարությունից հիշեցրել են, որ ներկայացուցիչը միայն Ադրբեջանի հետ միջազգային ատյանների վեճերով չի զբաղվում։

«Ներկայացուցչի լիազորություններն ու գործառույթները շատ ավելի լայն և ընդգրկուն են, չեն սահմանափակվում միջազգային իրավունքի որևէ կոնկրետ սուբյեկտի հետ հայցերի շրջանակով։ Թեկնածուների ընտրության ընթացքում հաշվի են առնվում օրենքով և միջազգային իրավունքի նորմերով ներկայացուցչին վերապահված բոլոր լիազորությունների հնարավորությունները»,- հայտնել են վարչապետի աշխատակազմից։

Պատասխանում նաև շեշտվում էր, որ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնում նշանակման հետ կապված ընթացակարգային խնդիրներ առկա չեն:

Ըստ օրենքի՝ վարչապետի կողմից ներկայացուցիչ կարող է նշանակվել 30 տարին լրացած, բարձրագույն իրավաբանական կրթություն և առնվազն հինգ տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող, միջազգային իրավունքին, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային ակտերին, հայերենին, անգլերենին և այլ օտար լեզվի տիրապետող միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում