Գլխավոր Լրահոս

Wizzair-ը մինչև հունիսի 30-ը չեղարկել է չվերթները Աբու Դաբիից դեպի Երևան

Wizzair-ը մինչև հունիսի 30-ը չեղարկել է չվերթները Աբու Դաբիից դեպի Երևան

Տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված Wizzair ավիաընկերությունը մինչև հունիսի 30-ը չեղարկել է չվերթները Աբու Դաբիից դեպի Երևան: Այս մասին հայտնում են ԱՄԷ-ում հայաստանի դեսպանատնից:

«Աբու Դաբիի օդանավակայանում և հյուրանոցներում գտնվող՝ դեպի Երևան Wizzair-ի չեղարկված թռիչքների ուղևոր ՀՀ քաղաքացիների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ունենալու նպատակով խնդրում ենք դեսպանության [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել անհատական տվյալները՝ անուն-ազգանուններ, կոնտակտային համար, հյուրանոցի անուն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Դեսպանատնից հորդորում են՝ ուշադիր հետևել ավիաընկերության ցուցումներին, ինչպես նաև ուղևորների էլփոստերին Wizzair-ի կողմից ուղարկվող տեղեկատվությանը:

Իսրայելա-իրանական պատերազմի պատճառով Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ փակել են իրենց օդային տարածքը, ինչի հետևանքով չեղարկվել են տասնյակ ավիաչվերթներ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում