Գլխավոր Լրահոս

14 ձերբակալված, 90 խուզարկություն, հայտնաբերված ռազմամթերք. գործողություններ ընդդիմության դեմ

14 ձերբակալված, 90 խուզարկություն, հայտնաբերված ռազմամթերք.  գործողություններ ընդդիմության դեմ

«Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների դեմ ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստության գործով իրականացված քննչական գործողությունների շրջանակում ձերբակալվել է 14 անձ։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն, հավելելով, որ ընդհանուր առմամբ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Քննչական կոմիտեի, ԱԱԾ-ի և ոստիկանության աշխատակիցների կողմից անցկացվել է ավելի քան 90 խուզարկություն։ Դրանց արդյունքում հայտնաբերվել են հրազեն, ռազմամթերք, գործողությունների պլաններ, հավաքագրված անձանց և հետագայում պաշտոններ զբաղեցնողների ցուցակներ, զինվորական հանդերձանք, ռադիոկապի միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, մետաղական իրեր, ճայթրուկներ, ծխարձակող միջոցներ, թմրամիջոցին նմանվող բուսական զանգվածներ, ինչպես նաև հանցավոր գործողությունների մանրակրկիտ պլանավորման և ժամանակագրության վերաբերյալ փաստաթղթեր։

Հունիսի 24-ին մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը հրապարակեց «հեղաշրջման պլան», որը, ըստ լրատվամիջոցի, ներկայացնում է գործողությունների փուլային ծրագիր, ռեսուրսների և գործող անձանց հաշվագրում։ Այդ պլանը սկսեցին տարածել վարչապետը, վարչապետի տիկինը և իշխանական պատգամավորներ, ինչից հետո այն ուղարկվեց Քննչական կոմիտե:

Քննչական կոմիտեից էլ այսօր հաղորդարդագրություն տարածվեց, որում նշվում է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում