Հունիսի 26-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի միջև։ Ալիևը իրանցի պաշտոնակցին շնորհավորել է իրանա-իսրայելական հակամարտության ավարտի, հրադադարի հաստատման առնչությամբ և կրկին ընդգծել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Իլհամ Ալիևը վերահաստատել է Ադրբեջանի դիրքորոշումը Իրանի և Իսրայելի միջև հակամարտության վերաբերյալ և մտահոգություն հայտնել տարածաշրջանում լարվածության սրացման կապակցությամբ։
Ալիևը նաև ցավակցություն է հայտնել վերջին զարգացումների ընթացքում Իրանի քաղաքացիների զոհվելու կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։
Իլհամ Ալիևը Մասուդ Փեզեշքիանին հրավիրել է մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որը կկայանա հուլիսի սկզբին Ադրբեջանում։
Civilnet











