Գլխավոր Լրահոս

Հայաստանում մեկնարկում է առաջին միջազգային զբոսաշրջային գնացքը

Հայաստանում մեկնարկում է առաջին միջազգային զբոսաշրջային գնացքը

Հունիսի 28-ին կմեկնարկի առաջին միջազգային զբոսաշրջային գնացքը, որն 9 օր շարունակ կանցնի Հայաստանի և Վրաստանի տարբեր քաղաքներով, հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։

Նշվում է, որ այս ձևաչափը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի և չեխական Gepard Express զբոսաշրջային օպերատորի համագործակցության արդյունքն է։

Գնացքի շուրջ 300 ուղևորներին՝ հիմնականում եվրոպացի զբոսաշրջիկներ, սպասվում է մշակութային, պատմական և բնության տեսարժան վայրերի հետ ծանոթություն Սևանում, Երևանում, Գյումրիում, Թբիլիսիում, Քութայիսիում և Բաթումիում։

Գնացքը կգործի որպես շարժական հյուրանոց։ ՀԿԵ-ի վագոնները կտրամադրեն անհրաժեշտ բոլոր հարմարությունները՝ քնարաններ, օդորակիչ, լոգասենյակներ և այլ ծառայություններ՝ ապահովելով բարձր հարմարավետություն։

«Երկաթուղային զբոսաշրջությունը աշխարհում լայնորեն կիրառվում է, բայց Հայաստանում այն դեռ նորություն է։ Այս նախաձեռնությամբ մենք նպատակ ունենք ընդլայնել մեր ծառայությունների շրջանակը և նոր լիցք հաղորդել տարածաշրջանային զբոսաշրջությանը։ Մենք վստահ ենք, որ բարձրորակ ծառայությունները կգնահատվեն մեր հյուրերի կողմից, իսկ երկաթուղային զբոսաշրջությունը կդառնա Հայաստանում զարգացող և կայուն ուղություն»,- հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։


Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում