Գլխավոր Լրահոս

Փեզեշքիանը կոչ է արել հետաքննել, թե արդյոք իսրայելական ԱԹՍ-ներն օգտագործել են Ադրբեջանի օդային տարածքը

Փեզեշքիանը կոչ է արել հետաքննել, թե արդյոք իսրայելական ԱԹՍ-ներն օգտագործել են Ադրբեջանի օդային տարածքը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել մանրակրկիտ հետաքննել տեղեկությունները, ըստ որոնց՝ իսրայելական ԱԹՍ-ները կարող էին Իրանի օդային տարածք մուտք գործել Ադրբեջանի տարածքով։

Փեզեշքիանը նաև շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի կառավարությանը և ժողովրդին Իրանին ցուցաբերած աջակցության համար։

«Իրանցիները երբեք պատերազմ չեն սկսել և ոչ էլ մտադիր են սկսել։ Իսրայելի ռեժիմն է հարձակվել Իրանի վրա՝ խախտելով միջազգային օրենքները։ Միջազգային նորմերի համաձայն՝ միջուկային օբյեկտների վրա հարձակումն արգելված է նույնիսկ պատերազմների ժամանակ և համարվում է մարդկության դեմ հանցագործություն»,- նշել է նա և հավելել, որ Միացյալ Ազգերի Կազմակերպությունը չի դատապարտել այս հարձակումները։

Փեզեշքիանը շեշտել է, որ Իսրայելի գործողությունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ, երբ Իրանը բանակցություններ էր վարում և ցանկանում էր հարցերը լուծել երկխոսության միջոցով, իսկ ԱՄՆ-ն երկակի չափանիշներ ունի և պատերազմի ութերորդ օրը ռմբակոծել է Իրանի միջուկային օբյեկտները, ինչին Իրանը պատասխանել է Քաթարում ամերիկյան բազաները թիրախավորելով։

Ալիևը նշել է, որ հարգում է Իրանի տարածքային ամբողջականությունը և թույլ չի տա՝ իր օդային տարածքն օգտագործվի Իրանի դեմ։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում