Գլխավոր Լրահոս

Երեմյան կաթնամթերքը Հայաստանում միակն է մանկական կաթի վկայականով

Երեմյան կաթնամթերքը Հայաստանում միակն է մանկական կաթի վկայականով

Հրապարակվում է որպես գովազդ

Երեմյան ընկերությունների խմբի ֆերման, որի տոհմային կովերի կաթից արտադրվում է շուկայում հայտնի կաթնամթերքը, Հայաստանում եզակիներից է։ Այն հիմնադրվել է 2022-ին Լոռու Տաշիր համայնքում։ Խելացի անասնաֆերման ընդգրկում է 70,000քմ։

Ընկերության ներկայացուցիչները վստահեցնում են, որ կաթի բացարձակ որակի ստացման գործընթացը վերահսկվում է՝ սկսած կերարտադրությունից մինչև կաթի մշակման փակ շղթա։ Ստացված կաթը ձերբազատված է մարդկային կամ արտաքին որևէ այլ ազդեցությունից, ինչը ապահովում է դրա անարատությունը։

Ինչպես սկսվեց Երեմյան կաթնամթերքի արտադրությունը

Երեմյան ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանի խոսքով՝ Քովիդ համավարակը մարտահրավերային էր ընկերության համար, քանի որ այդ ընթացքում ընկերության ռեստորանները արտակարգ դրության պայմաններում չէին աշխատում, սակայն ընկերության առաջին ֆերման, որ 2019 թվականից գործում է Վայոց Ձորում, շարունակում էր կաթ տալ։ Ստեղծված մարտահրավերի արդյունքում ռեստորանների համար արտադրվող կաթնամթերքը բրենդավորվեց և դուրս եկավ շուկա։

«Ի ուրախություն մեզ՝ մեր կաթնամթերքը շատ արագ ընկալվեց, սիրվեց, ընդունվեց և սպառվեց շուկայում։ Առաջին պրեմիում դասի կաթնամթերքն է՝ «Ա» կարգի կաթով, բնական, անարատ։ Միակ կաթնամթերքն է, որը ստացվում է սերմից՝ սեղան հայեցակարգի հիման վրա, որը ստացվում է փակ ցիկլով, 100% սեփական ֆերմայից ստացված կաթով։ Միակ կաթնամթերքն է hանրապետությունում, որը ունի մանկական կաթի վկայական, գործարանը ունի FSSC22000 սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկատ»,- ասում է Լուսինե Երեմյանը։

Խելացի ֆերմայի բնակիչները

Խելացի ֆերմայում ապրում են Եվրոպայից բերված շուրջ 2,500 տոհմային կով, որոնք ստանում են ամենօրյա խնամք և ուշադրություն: Մոնիթորինգային համակարգը հետևում է կովերի մասին հավաքագրված հիմնական տեղեկատվությանը՝ օգնելով Երեմյան ֆերմայի աշխատակիցներին ճիշտ որոշումներ կայացնել և ապահովել կենդանիների խնամքը: Ավտոմատացված կերակրումը երաշխավորում է կովերի առողջարար և բալանսավորված սնուցումը:
«Ես պետք է մեր թիմի մասին խոսեմ, որովհետև առանց թիմի, առանց մասնագիտական բարձր որակավորում ունեցող, նվիրվածություն, գիտակցություն ունեցող թիմի ուղղակի հնարավոր չէ հասնել արդյունքի»,- ասում է Լուսինե Երեմյանը։

Գյուղատնտեսական ծրագրերի ղեկավար Արծրուն Խաչատրյանի խոսքով՝ գործըթացի սահուն ապահովման և կառավարման համար անհրաժեշտ է 24-ժամյա աշխատանք։

«Մենք աշխատում ենք կենդանիների հետ, նրանք կենդանի օրգանիզմ են, որոնք 24 ժամ նույն ցիկլով խնամքի կարիք ունեն։ Զբաղվում ենք հողագործությամբ, կերարտադրությամբ, մշակաբույսերի հետ ենք աշխատում, հողի հետ ենք աշխատում այստեղ»,- ասում է Արծրուն Խաչատրայնը։

Կիթի անշփում համակարգ և կեր

Ֆերմայում 40 տեղանոց շրջանաձև կիթի ժամանակակից համակարգը միջինում կթում է ժամում 250 կով։ Նորարարական տեխնոլոգիան ապահովում է հիգիենիկ պայմաններ կթման ողջ ընթացքում՝ պահպանելով կաթի ամբողջականությունը: Կաթը փակ շղթայով, առանց մարդկային միջամտության ավտոմատացված համակարգով ուղարկվում է սառնարան, անցնում երկու ֆիլտրով, պահվում սահմանված ջերմաստիճանում։ Կաթը փոխադրման հատուկ մեքենայով տեղափոխվում է երևանյան գործարան։ Այն Հայաստանում կաթնամթերքի միակ գործարանն է FSSC22000 սերտիֆիկատով և մանկական կաթի արտադրման վկայականով։

Շուկայում անարատ կաթնամթերք փնտրելիս ինչպե՞ս կողմնորոշվել

Լուսինե Երեմյանի խոսքով՝ առաջինը, ինչին սպառողը պետք է ուշադրություն դարձնի, այն է՝ արդյոք արտադրողը կաթը ստանում է իր սեփական ֆերմայից, մեկ աղբյուրից, թե այն ստացվում է այլ եղանակներով և անհասկանալի նյութերից։
«Կաթնամթերքի արտադրության մեջ գոյություն ունի փակ շղթա, որով էլ աշխատում է մեր ընկերությունը և սրանով ևս միակն է Հայաստանում»,- ասում է Լուսինե Երեմյանը։

Կենդանիներն ամբողջ տարին ստանում են բարձրորակ կեր և տալիս վիտամիններով հարուստ կաթ։

«Իսկ դրա համար մենք 850 հա-ի վրա ցանում ենք կենդանիներին անհրաժեշտ կերը։ Կանաչ, սննդարար կերերը սիլոսացնում, սենաժացնում ենք, և ամբողջ տարին մեր կովերը նույն սննդայնությամբ կեր են ուտում՝ տալով առողջաջար կաթ»,- ասում է Արծրուն Խաչատրյանը։

Ֆերման ունի շուրջ 150 աշխատակից, նրանց մեծ մասը Տաշիր համայնքից են։ Ընկերությունը համայնքում նաև աշխատատեղի հարցն է լուծում։ Մինչ աշխատանքին անցնելը՝ աշխատողները վերապատարստումներ են ունենում։ Իսկ ահա ֆերմայի արդիականացման համար օգտագործվել է եվրոպական երկրների լավագույն փորձը։

Լիա Ավագյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում