Խուդաթյանը և Բայրաքթարը քննարկել են էներգետիկ համագործակցությունը

Հունիսի 27-ին Ստամբուլում հանդիպել են Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։
Դավիթ Խուդաթյանը Թուրքիայում է գտնվում՝ մասնակցելու համար տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորումին։
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Խուդաթյանը։
Civilnet










