Գլխավոր Լրահոս

«Հայաստան» խմբակցությունը միանում է Միքայել Սրբազանի թեկնածությամբ անվստահության գործընթացին

«Հայաստան» խմբակցությունը միանում է Միքայել Սրբազանի թեկնածությամբ անվստահության գործընթացին

«Հայաստան» խմբակցությունը միանում է Միքայել Սրբազանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը։ Այս մասին հայտնում է «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջը։

«Հաշվի առնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և Միքայել Սրբազանի շուրջ ստեղծված իրավիճակն ու առկա հանրային համախմբումը, նաև փաստը, որ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանն արդեն հայտարարել են Միքայել Աջապահյանի համաձայնության պարագայում վերջինիս թեկնածությամբ անվստահություն գործընթաց նախաձեռնելու մասին, «Հայաստան» խմբակցությունը հայտնում է, որ խմբակցության 28 պատգամավորի ստորագրությամբ միանում է անվստահություն հայտնելու նախաձեռնությանը»,- նշված է հայտարարության մեջ։

ՍիվիլՆեթը փորձել է անվստահության նախաձեռնության հետ կապված մեկնաբանություն ստանալ նաև «Պատիվ ունեմ» դաշինքից, սակայն դեռևս արձագանք չկա։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 27-ին տեղի ունեցած միջադեպերից և ձերբակալման անհաջող փորձերից հետո Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը գնաց Երևան՝ Քննչական կոմիտե ներկայանալու։ Այս պահին նա դեռևս կոմիտեում է։

Միքայել սրբազանն անդրադարձել էր իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու վերաբերյալ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի առաջարկին.

«Ես կալանավոր եմ, կալանավորը կարո՞ղ է լինել վարչապետի թեկնածու»,- հեգնանքով արձագանքեց նա, այուհետև նշեց, որ այդ հարցին կանդարդառնա «կալանքից դուրս գալուց հետո»։

Ըստ Քննչական կոմիտեի՝ արքեպիսկոպոս Աջապահյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության մեջ, այն է՝ զանգվածային լրատվության միջոցների և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր կատարելը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում