Գլխավոր Լրահոս

Խիստ շահագրգռված ենք, որ Carrefour-ը ներկայացված լինի Հայաստանում. Տիգրան Սարգսյան

Խիստ շահագրգռված ենք, որ Carrefour-ը ներկայացված լինի Հայաստանում. Տիգրան Սարգսյան

Ազգային ժողովում այսօր հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորեց Carrefour հիպերմարկետների ցանցի ներկայացվածությունը հայաստանյան շուկայում: «Ես հանդիպել եմ Carrefour-ի ներկայացուցիչների հետ և քննարկել եմ բոլոր այն հարցերը, որ իրենց հետաքրքրում էին: Carrefour-ը մեր շուկայում ներկայացված կլինի: Հայաստանի Հանրապետությունն ու կառավարությունը խիստ շահագրգռված են, որ  Carrefour-ը ներկայացված լինի Հայաստանում և մատուցի այն ծառայությունները, որ աշխարհով մեկ մատուցում է, քանի որ դա միայն պարունակում է բազմաթիվ դրական երևույթներ. դա կարևոր է մեր տնտեսության համար, դա մրցակցային հարաբերությունների ստեղծման համար է կարևոր, դա նոր տիպի մշակույթի ներդրում է, ենթակառուցվածքների ձևավորում է՝ փաթեթավորում, ձևավորում, այդ թվում և մեր ապրանքների արտահանում»,- ասաց նա:

Վարչապետը նշել է, որ Carrefour-ն ունեցել է հուշագիր և աշխատել դրա ներքո: Անդրադառնալով առկա հակասություններին՝ նա ասաց, որ ընկերություններն իրենք կարող են ընտրել իրենց խնդիրների լուծման տարբերակը: «Դա երկու մասնավոր ընկերությունների ցանկությունից է կախված՝ կարող են համաձայնության գալ, կարող են դատարանում իրենց խնդիրները լուծել»,- նշեց վարչապետը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում