Գլխավոր Լրահոս

Մոսկվայում ուշադիր հետևում են Հայաստանում իրադարձությունների զարգացմանը․ ՌԴ ԱԳՆ

Մոսկվայում ուշադիր հետևում են Հայաստանում իրադարձությունների զարգացմանը․ ՌԴ ԱԳՆ

«Մոսկվայում ուշադիր հետևում են Հայաստանում իրադարձությունների զարգացմանը։ Այս մասին Ռուսաստանի Արտագին գործերի նախարարությունից հայտնել են ռուսական ТАСС լրատվականին։

ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ իրենք սովորություն չունեն միջամտելու այլ պետությունների ներքին գործերին, բայց շահագրգռված են, որ բարեկամ և եղբայրական Հայաստանն ունենա կայունություն, ապահովի օրինականություն ու հասնի կայուն զարգացման։

«Դրա համար անհրաժեշտ է գործնականում իրագործել Հայաստանի ղեկավարության կողմից հայտարարված՝ ժողովրդավարական արժեքների նկատմամբ հավատարմությունը, հարգվի հավատացյալների զգացմունքներն և կրոնական ազատության սկզբունքները»‎,- հայտնել են ԱԳՆ-ից։

Հունիսի 27-ի առավոտյան ուժայինները փորձել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից բերման ենթարկել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, բայց տարածքում հավաքված բազմաթիվ քաղաքացիներ թույլ չեն տվել։ Որոշ ժամանակ անց ուժայինները հեռացել են տարածքից։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այնուհետև ինքնակամ ներկայացել է Քննչական կոմիտե։

Ըստ Քննչական կոմիտեի՝ արքեպիսկոպոս Աջապահյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության մեջ, այն է՝ զանգվածային լրատվության միջոցների և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր կատարելը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում