Գլխավոր Լրահոս

Միքայել Սրբազանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան

Միքայել Սրբազանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան

Միքայել արքեպիսկոպոս Աջաապահյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան։ Այս մասին հայտնել են նրա փաստաբանները։

Փաստաբան Արա Զորհաբյանը գրառմամբ հայտնել է, որ դատարանը նրան ձերբակալելու պահից 24 ժամվա ընթացքում պետք է որոշում կայացնի` հավելելով, որ դատական նիստի վայրի ու ժամի մասին հավելյալ կտեղեկացնի։

Փաստաբանը հրապարակել է նաև Սրբազանի նամակը, որտեղ նա խնդրում է իր անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում՝ հավելելով, որ լիովին բավարարված է իր հոգևոր ծառայությամբ։

«Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ միանում է Միքայել Սրբազանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը։

Հունիսի 27-ի առավոտյան ուժայինները փորձել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից բերման ենթարկել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, բայց տարածքում հավաքված բազմաթիվ քաղաքացիներ թույլ չեն տվել։ Որոշ ժամանակ անց ուժայինները հեռացել են տարածքից։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այնուհետև ինքնակամ ներկայացել է Քննչական կոմիտե։

Ըստ Քննչական կոմիտեի՝ արքեպիսկոպոս Աջապահյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության մեջ, այն է՝ զանգվածային լրատվության միջոցների և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր կատարելը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում