Գլխավոր Լրահոս

Հիմնահատակ քանդել, մի քանի անգամ վրայով տրակտորով անցնել․ քաղաքապետը՝ վթարային շենքերի մասին

Հիմնահատակ քանդել, մի քանի անգամ վրայով տրակտորով անցնել․ քաղաքապետը՝ վթարային շենքերի մասին

«Հիմնահատակ քանդել, մի քանի անգամ վրայով տրակտորով անցնել»,- անդրադառնալով Արզումանյան փողոցի վթարային շենքերի հարցին այս հայտարարությունն այսօր արեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ։ 

«Բոլոր այն շենքերը, որոնք որ ազատեցինք բնակիչներից, չլինեմ չիմանամ՝ նոր բնակիչներ են եկել տեղավորվել և որոշել, որ իրենք նույնպես պետք է այդ արտոնությունները ստանան։ Քանդել այդ շենքերը, հիմնահատակ քանդել, մի քանի անգամ վրայով տրակտորով անցնել, քանդել»,- նշեց Ավինյանը։

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փողոցի 10, 12 և 17/3 հասցեներում գտնվող բազմաբնակարան շենքերը Հայաստանի կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանը ճանաչել են 4-րդ կարգի վթարային, այսինքն՝ շենքեր, որոնք ունեն փլուզման իրական վտանգ և մարդկանց կյանքի ու առողջության համար սպառնալիք են։ Այս շենքերի բնակիչներին վերաբնակեցնում են այլ բնակարաններում։

Խորհրդակցության ընթացքում «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անետա Բաբայանը ներկայացրեց Արզումանյան փողոցի շենքերի բնակիչների հետ պայմանագրերի կնքման ընթացքը։ Նրա խոսքով՝ այս պահին երկու շենքերի մասով դեռ ամբողջ պայմանագրերը կնքված չեն, իսկ մի շարք բնակիչներ հրաժարվում են ստորագրել՝ ներկայացնելով տարբեր պատճառաբանություններ։

«Հուլիսին ակնկալում ենք ևս երեք պայմանագրի կնքում, իսկ մնացած մասով դեռ դատական գործընթացներ են ընթանում։ Մենք հետևողականորեն աշխատում ենք, որպեսզի բանակցային պրոցեսը չդանդաղի։ Մեկ տարվա ընթացքում 76 գույքից մոտ 60-ի հետ պայմանագիր արդեն կնքվել է»,- հայտնեց Բաբայանը։

Քաղաքապետը հստակեցրեց, որ Երևանի քաղաքապետարանը որևէ լիազորություն կամ պարտավորություն չունի նման շենքերի հետ կապված, սակայն պարտավորվում է գործել, քանի որ խնդիրը քաղաքացու կյանքի անվտանգության հետ է կապված։ «Այս շենքերում բնակվող անձինք պետք է առաջին հերթին գիտակցեն, որ իրենց կյանքը վտանգի տակ է։ Այս ծրագիրը մենք իրականացնում ենք բացառապես այդ պատճառով», - նշեց Ավինյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում