Գլխավոր Լրահոս

Վրաստանի վարորդական վկայական ունեցող երկքաղաքացիներն այլևս չեն տուգանվի Հայաստանում

Վրաստանի վարորդական վկայական ունեցող երկքաղաքացիներն այլևս չեն տուգանվի Հայաստանում

Վրաստանի քաղաքացիները, ովքեր նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեն և օգտվում են վրացական վարորդական վկայականից, այլևս չեն տուգանվի ՀՀ տարածքում երթևեկելիս։ Փոփոխությունը ներառված է Ներքին գործերի նախարարության ներկայացրած «Ճանապարհային երթևեկության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծում։ Նախագիծն այսօր ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ։ 

Օրենսդրական փոփոխության համաձայն վրացական վարորդական իրավունքները Հայաստանում համարվելու են գործող՝ մուտքից հետո երեք ամիս ժամկետով։

ԱԺ անկախ պատգամավոր Շիրակ Թորոսյանը նշեց, որ այս դրույթը հատկապես կարևոր է ջավախքցիների համար, ովքեր երկքաղաքացի են։ «Սա նշանակում է, որ, սիրելի հայրենակիցներ, որ այլևս ջավախցիները, ովքեր երկքաղաքացի են, ունեն և Հայաստանի, և Վրաստանի քաղաքացիություն, բայց երթևեկում են վրացական վարորդական իրավունքներով, այլևս ենթակա չեն տուգանման», - ասաց պատգամավորը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում