Խուզարկություն «Տաշիր գրուպ»-ում՝ փողերի լվացման վարույթի շրջանակում

«Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և հարկերից խուսափելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
«Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ»,- նշեց Ավդալյանը։
Թեմա
Civilnet










