Հայաստանի Հանրապետությունը ցանկություն է հայտնել Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ դառնալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Կիսելով Շանհայի համագործակցության կազմակերպության հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ տարածքային ամբողջականությունը, ուժի չկիրառումը և սահմանների անձեռնմխելիությունը՝ Հայաստանի Հանրապետությունը հայտնել է ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն»,- գրել է Բադալյանը։
Հունիսի 26-27-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնել էր Չինաստան։ Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ հանդիպմանը Միրզոյանը փոխանցել էր Հայաստանի դիրքորոշումը Շանհայի Համագործակցության Կազմակերպության շրջանակներում ՀՀ ներգավածությունն ընդլայնելու հարցում։
Civilnet











