Գլխավոր Լրահոս

Ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետները երկարացվեցին

Ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետները երկարացվեցին

Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետները երկարացվեցին։ Համապատասխան օրենքի նախագիծն այսօր ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց: Նախագծին կողմ քվեարկեց՝ 62, դեմ՝ 0, ձեռնպահ` 25 պատգամավոր։

Այսուհետ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում (մարտական հերթապահություն իրականացնող) զինծառայողները կստանան արձակուրդ՝ 30 օր ժամկետով, մյուս զորամասերի զինծառայողները՝ 21 օր ժամկետով, ընդհանուր ծառայության ընթացքում՝ հավասար մասերով:

Արձակուրդների ժամկետի ավելացումը տարածվելու է նաև ներկայումս պարտադիր ժամկետային ծառայության մեջ գտնվողների վրա՝ արդեն իսկ ստացած արձակուրդի ժամկետի և ավելացված ժամկետի դրական տարբերության չափով:

Բացի այդ, զինվորական երդման կապակցությամբ սահմանվել է լրացուցիչ արձակուրդ՝ 2 օր ժամկետով:

Փոփոխությունները վերաբերում են նաև սպայական կազմին։ Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և երկարաժամկետ պայմանագիր կնքած սպաները կկարողանան օգտվել պետական աջակցությամբ հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագրից։ Մինչդեռ, եթե զինծառայողը վաղաժամկետ արձակվի ծառայությունից (բացառությամբ հիվանդության կամ ծառայողական պարտականությունների հետևանքով առաջացած հիմքերի), նա պարտավոր կլինի պետությանը վերադարձնել մինչ այդ իրականացված վճարումների ամբողջ գումարը։

Օրենքը հետադարձ ուժ ունի։ Արձակուրդի մասով այն կտարածվի նաև մինչև օրենքի ուժի մեջ մտնելն արձակուրդ ստացած զինծառայողների վրա, իսկ հիփոթեքային ծրագիրը կգործի 2022-ի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված կուրսանտների համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում