Օգոստոսի 1-ից QR կոդով թղթային ուղևորատոմսն աստիճանաբար դուրս կգա շրջանառությունից

Օգոստոսի 1-ից թղթային տարբերակով QR կոդով ուղևորատոմսերն աստիճանաբար դուրս կգան շրջանառությունից՝ փոխարինվելով ավելի հարմար ու հուսալի լուծումներով.
Տրանսպորտային քարտ,
Անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերերից, բացի ՎՏԲ-ից),
Բջջային հավելված:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ QR կոդը միշտ չէ, որ լավ է տպվում թղթի վրա, ինչի հետևանքով հաճախ չի ընթերցվում սարքի կողմից՝ ուղևորի համար ստեղծելով անհարմարություն, ինչպես նաև առաջացնում է այլ տեխնիկական և գործառնական խնդիրներ, որոնք խոչընդոտում են համակարգի հուսալի և սահուն աշխատանքը:
Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել՝
Մետրոպոլիտենի կայարանների տերմինալներից կամ գանձապահներից,
Telcell սպասարկման կետերից,
Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակների ինֆո կետերից:
Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝
transport.yerevan.am կայքում,
Telcell տերմինալներով կամ Telcell սպասարկման կետերում:
Սա հերթական քայլն է դեպի հարմարավետ, էկոլոգիապես պատասխանատու և ժամանակակից քաղաքային տրանսպորտ:
Թեմա
Civilnet










