Գլխավոր Լրահոս

«ԲՏԱ» բանկի պարզաբանումը

«ԲՏԱ» բանկի պարզաբանումը

«ԲՏԱ բանկ» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել ՍիվիլՆեթի փետրվարի 1-ի «Աուդիտի արդյունքները դրական են ոչ բոլոր խոշոր ձեռնարկություններում» հրապարակման վերաբերյալ: Բանկի պարզաբանումը ներկայացված է ստորև:

«ԲՏԱ» բանկը ցանկանում է պարզաբանում ներկայացնել սույն թվականի փետրվարի մեկին Հայաստանյան որոշ կայքերում արտաքին աուդիտին վերաբերող հրապարակված տեղեկատվության վերաբերյալ:

Համաձայն 2012թ. արտաքին աուդիտի կողմից ներկայացված հաշվետվության` Բանկի կողմից ներկայացված ֆինանսական հաշվետվությունները բոլոր էական առումներով ճշմարիտ են ներկայացնում «ԲՏԱ բանկ» ՓԲԸ ֆինանասկան վիճակը 2011թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ նույն ամսաթվին ավարտվող տարվա ֆինանսական արդյունքները և դրամական միջոցների հոսքերը` ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների համաձայն:

Նշված հոդվածում վերապահումով բառը վերաբերում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ներկայացված որոշ պահանջների թերի կատարմանը, այլ ոչ թե բանկի ֆինանսական կայունությանը:

Նշենք նաև, որ նշված ժամանակահատվածի համար ԲՏԱ Բանկը 63%-ով մեծացրել է տնտեսության վարկավորման ծավալները: Բանկը զգալիորեն կրճատելով սպառողական վարկավորման պորտֆելն առավելագույնս դիվերսիֆիկացրել է վարկային պորտֆելը, դրանով իսկ բացառելով ռիսկերի կոնցենտրացիան: Մասնավորապես, բանկն էապես ակտիվացել է ՓՄՁ վարկավորման ոլորտում, որտեղ վարկայիններդրումների աճը կազմել է մոտ 66%, տրանսպորտի և կապի ոլորտում այդ աճը կազմել է 61%, առևտրիհատվածում` մոտ 30%, հասարակական սննդի և ծառայությունների ոլորտում` 18%: Այս ամենի շնորհիվ 2011թվականին բանկն ապահովել է վարկային պորտֆելի 13.2% աճ: Արդյունքում, բանկի ակտիվները աճեցին 14%:

Նշենք, որ «ԲՏԱ բանկ» ՓԲԸ (Հայաստան) հիմնական բաժնետերն է «ԲՏԱ բանկ» ԲԸ (Ղազախստան):

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում