Գլխավոր Լրահոս

Դատախազի միջնորդությունը բավարարվեց․ Արթուր Սարգսյանը ազատությունից կզրկվի

Դատախազի միջնորդությունը բավարարվեց․ Արթուր Սարգսյանը ազատությունից կզրկվի

Հուլիսի 8-ին Ազգային ժողովը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմ ձայներով բավարարեց գլխավոր դատախազի միջնորդությունը՝ համաձայնություն տալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն։

Մինչ այս էլ ԱԺ-ն համաձայնություն էր տվել քրեական հետապնդում իրականացնել Սարգսյանի նկատմամբ։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանում հայտարարում էր, որ կասկածում են, թե Սարգսյանը կարող է փախուստի դիմել։

«Մենք ունենք ենթադրություն, առկա հիմնավոր կասկած առ այն, որ ազատության մեջ գտնվելու դեպքում Արթուր Սարգսյանը կդիմի փախուստի»,- ասում էր Վարդապետյանը, իսկ այդ ընթացքում Սարգսյանը ներկայացել էր Քննչական կոմիտե ու լրագրողների հետ ճեպազրույց էր ունենում։

Ըստ գլխավոր դատախազի միջնորդագրի՝ Արթուր Սարգսյանը, «Սրբազան պայքար» շարժման մեկ այլ մասնակցի՝ Վազգեն Գալստանյանի և այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում և ահաբեկչություն։ Աննա Վարդապետյանի ներկայացմամբ՝ մեղադրանքը հիմնված է գաղտնի ձայնագրությունների վրա, որոնցում քննարկվել է Երևանում ենթակառուցվածքների խափանում և զանգվածային անկարգություններ հրահրելու ծրագիր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում