Գլխավոր Լրահոս

ՀԾԿՀ-ն մերժեց ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի փոփոխությունը՝ նշելով սպառողների համար հնարավոր ռիսկերը

ՀԾԿՀ-ն մերժեց ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի փոփոխությունը՝ նշելով սպառողների համար հնարավոր ռիսկերը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության առաջարկը՝ փոփոխելու 2018-2034-ի ներդրումային ծրագիրը 2025-ի մասով՝ մատնանշելով էլեկտրաէներգիայի մատակարարման որակի վատթարացման և ֆինանսական կայունության նվազման ռիսկերը։

ՀԷՑ-ը հանձնաժողովին էր ներկայացրել ներդրումային ծրագրի վերանայված տարբերակը, առաջարկելով 2025-ի ներդրումները բարձրացնել մինչև 53,98 մլրդ դրամ՝ նախապես հաստատված 47,6 մլրդ-ի փոխարեն։ Ընկերությունը հիմնավորել էր փոփոխությունը՝ ծրագրի ծավալների ճշգրտման և նոր աշխատանքների անհրաժեշտությամբ։

Սակայն ՀԾԿՀ-ն որոշեց մերժել առաջարկը՝ մատնանշելով երկու հիմնական պատճառ։ Ըստ հանձնաժողովի հիմնավորման՝ ներկայացված հաշվարկները վկայում են, որ առաջարկվող աշխատանքները կհանգեցնեն էլեկտրաէներգիայի պլանային անջատումների զգալի ավելացման՝ խաթարելով մատակարարման հուսալիությունը։ Համակարգի հուսալիության հիմնական ցուցանիշները՝ միջին ընդհատումների տևողության (SAIDI) և հաճախականության (SAIFI) ինդեքսները, ըստ գնահատականների, կվատթարանան թե՛ հաստատված նպատակների, թե՛ 2021-ի բազային արժեքների համեմատ։

Երկրորդ՝ ներդրումային գումարի զգալի աճը կբերի ծախսերի փոխհատուցման ուշացման՝ սակագների միջոցով վերականգնվող շահույթի սահմանաչափի գերազանցման պատճառով։ ՀԾԿՀ-ն նախազգուշացրել է, որ այդ ավելացումը կարող է հանգեցնել ավելի քան 10 մլրդ դրամի ներդրումային ծախսերի ուշ վերականգնման՝ առաջացնելով ֆինանսական խնդիրներ ընկերության համար և սպառնալիք հանդիսանալով էներգետիկական համակարգի հուսալիությանն ու կայունությանը։

Հանձնաժողովը հայտարարեց, որ չի կարող հաստատել փոփոխությունները, որոնք սպառնում են սպառողներին մատուցվող ծառայությունների որակին և չեն ապահովում կարգավորվող կազմակերպությունների ու սպառողների շահերի միջև անհրաժեշտ հավասարակշռությունը։

Որոշումը կայացվել է քվեարկությամբ՝ երեք կողմ, մեկ դեմ հարաբերակցությամբ։ Դեմ է քվեարկել հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը, ներկայացնելով հատուկ կարծիք։ Որոշումն ուժի մեջ կմտնի ՀԷՑ-ին օրենքով սահմանված կարգով իրազեկումից հետո։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում