Գլխավոր Լրահոս

ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը․ դեսպան

ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը․ դեսպան

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Տնտեսական համագործակցության կազմակերպության վերջերս կայացած գագաթնաժողովի արդյունքներով ընդունված կոմյունիկեի որոշ դրույթներ, որտեղ օգտագործվել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացություններ, չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը։ Իրանը պաշտոնական գրությամբ իր վերապահումներն է հայտնել Տնտեսական համագործակցության կազմակերպությանը այս հայտարարության վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ դեսպանը նշել է, որ այդ հայտարարությունն ընդամենը արտացոլում է գագաթնաժողովի նախագահի (խմբ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև) տեսակետները, և պարտադիր չէ, որ դա արտացոլի գագաթնաժողովի մասնակից երկրների դիրքորոշումները։ 

«Ինչպես մենք մեր դիրքորոշումը արտահայտեցինք Ստամբուլում վերջերս հրապարակված Իսլամական պետությունների համագործակցության հայտարարության վերաբերյալ, այս հայտարարության մեջ ներառված որոշ դրույթներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջներ ներառող շինծու հասկացությունները, հակասում են բարեկամ և հարևան երկրի՝ Հայաստանի հանրապետության նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումներին և հաստատման ենթակա չեն։

Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես նախկինում, աջակցում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության բանակցությունների գործընթացին և կարևորում է խաղաղության համաձայնագրի ստորագրումը, որի դրույթները հաստատվել են երկու կողմերի կողմից։

Մենք պաշտոնական գրությամբ մեր վերապահումները հայտնել ենք  «Տնտեսական համագործակցության կազմակերպությանը» այս հայտարարության վերաբերյալ»,- նշել է Մեհդի Սոբհանին։

Հուլիսի 3-4-ը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում կայացել է Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովը։ Միջոցառմանը մասնակցել են կազմակերպության անդամ պետությունները՝ Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Աֆղանստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը և Թուրքմենստանը։

Գագաթնաժողովից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն տարածել է պաշտոնական հայտարարություն, որով ներկայացվել է հանդիպման արդյունքներով ընդունված կոմյունիկեն։ Փաստաթղթում ընդգրկվել են մի շարք ձևակերպումներ, որոնք հստակորեն արտացոլում են ադրբեջանական քարոզչության լեզուն։ Մասնավորապես՝ հիշատակվում է ադրբեջանցիների՝ իբր «Հայաստանի տարածք վերադարձի իրավունքը», ինչը միջազգային իրավունքի կամ որևէ բանակցային գործընթացի տրամաբանության մեջ չունի որևէ իրավաչափ հիմք։

Այսպիսով, թեև գագաթնաժողովը ձևավորվել է որպես տնտեսական հարցերի քննարկման հարթակ, Բաքուն կրկին փորձել է օգտագործել այն՝ սեփական քաղաքական դիրքորոշումները տարածելու և միջազգային ձևաչափերում օրակարգ ձևավորելու նպատակով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում