Ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունից կան տուժածներ․ ՊՆ

Հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ․ հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ տուժածների առողջական վիճակի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Թեմա
Civilnet










