Գլխավոր Լրահոս

Փաշինյանն Աբու Դաբի է մեկնում 20 հոգանոց պատվիրակության հետ

Փաշինյանն Աբու Դաբի է մեկնում 20 հոգանոց պատվիրակության հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին Արաբական Միացյալ Էմիրություններ է մեկնում 20 հոգանոց պատվիրակության հետ։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքում հրապարակված վարչապետի որոշումից։ Հուլիսի 10-ին Աբու Դաբիում Փաշինյանը երկկողմ հանդիպում է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

ԱՄԷ մեկնող պատվիրակության կազմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, փոխարտգործնախարարներ Վահան Կոստանյանը, Ռոբերտ Աբիսողոմոնյանինը, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, Պետական պահպանության ծառայության պետ Արթուր Գասպարյանը, վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը,  ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը և կառավարության այլ ներկայացուցիչներ։

Վարչապետի աշխատակազմին հանձնարարվել է կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ։

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ հուլիսի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, Աբու Դաբիում տեղի կունենա երկկողմ հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել Տիրանայում մայիսի 16-ին։

Այսօր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս է հայտնել, որ շատ շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Էլեն Մուրադյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում